Մամուլ 3 տարի առաջ - 08:13 01-04-2023

Համակարգը «պայթել» է. լրջագույն խնդիրներ կազմակերպական աշխատանքներում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Արցախում ապրանքների գնման համար նախատեսված կտրոնների հետ կապված հետաքրքիր վիճակ է ստեղծվել: Ի մասնավորի, մեր տեղեկություններով, գործադիրի ղեկավարի փոփոխությունից հետո բավական քաոսային վիճակ է այս առումով։

Ինչպես հայտնի է, շրջափակումից հետո առաջնային էր բնակչությանը սննդով ապահովելու հարցը, որի հստակեցման և կանոնակարգման նպատակով ներդրվեց սննդի ձեռքբերման կտրոնային համակարգ, որով մարդիկ կարողանում էին համակարգված կերպով սնունդ ձեռք բերել խանութներից։ Ի դեպ, կտրոնային այս համակարգը շատ հաջողությամբ էր ներդրվել և ողջունվել էր արցախցիների կողմից։ Ավելին, բավական հստակ աշխատում էր նաև գների զսպման համակարգը:
Սակայն, մեր տեղեկություններով, տեղի ունեցած փոփոխություններից հետո այս համակարգը «պայթել» է, և լրջագույն խնդիրներ են առաջ եկել այս առումով։ Խոսքը թե՛ հերթերի մասին է, թե՛ գների: Հարցը չի վերաբերում տոտալ շրջափակման հետևանքով սննդի մատակարարման խնդիրներին, այլ կազմակերպական աշխատանքներին, որոնք, ինչպես արցախյան մեր աղբյուրն է փոխանցում, պարզապես «պրավալ են տալիս»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:10 Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են զոհված զինծառայողների մարմինները