Ներքին 3 տարի առաջ - 18:48 31-03-2023

Արցախում գյուղատնտեսական աշխատանքներն իրականացվում են միայն ռուս խաղաղապահների ներկայությամբ

Արցախի ՆԳՆ-ից հայտնում են, որ ադրբեջանցիները հրաձգային զենքերից կրակ են բացել Արցախի խաղաղ բնակիչների ուղղությամբ, ինչի հետևանքով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:

Oragir.News-ի հետ զրույցում Արցախի Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարի տեղակալ Մասիս Զարգարյանն ասաց, որ վերջերս հաճախակի են դարձել կրակոցները, որոնք խոչընդոտում են գյուղատնտեսական աշխատանքների իրականացմանը, բայց ռուս խաղաղապահները այդ մասին տեղյակ են։

«Խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը տեղեկացված է այդ մասին, և բանակցում են հակառակորդ կողմի հետ, որ խաղաղ բնակչության և տեխնիկայի աշխատանքների հետ կապված խոչընդոտներ չլինեն, կարողանան անմիջական դիտարկվող հատվածներում գյուղատնտեսական աշխատանքները շարունակել»,- ասաց Զարգարյանը։

Հարցրինք Զարգարյանից, թե որն է այդ բանակցությունների արդյունքը, չէ որ կրակոցները վերջին շրջանում հաճախակի են և չեն դադարում։

«Իհարկե օգուտ լինում է․ եթե չլինի, ինչի համար պետք է բանակցեին, իրենց ներկայությամբ հիմնականում չեն կրակում, իրենք ներկայանում են, ապահովում են անվտանգությունը, և այդ հատվածներում մարդիկ զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով, այգի են էտում, մշակում»,- ասաց Զագարյանը և հավելեց, որ հիմնականում ռուս խաղաղապահների ներկայությամբ կրակոց չի լինում։

«Մի քանի դեպք ունեցել ենք նախկինում, երբ ռուս խաղաղապահների ներկայությամբ էլ են անկանոն կրակոցներ եղել։ Նրանց ներկայությամբ թիրախավորված կրակոցներ չեն բացում, անկանոն են կրակում»,-ասաց նա։

Հարցին, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածում է՞լ էր թշնամին նույն վարքագիծը դրսևորել, Զարգարյանը պատասխանեց. «Ի տարբերություն նախորդ երկու տարկների՝ այս տարի հակառակորդ կողմը իրեն շատ ավելի ագրեսիվ է պահում, նախորդ երկու տարիներին ավելի զսպված էին և այս աստիճանի չէին խանգարում, այսքան կրակոցներ չէին հնչում»։

Հարցին, թե կան արդյոք մարդիկ, որոնք վախեցած են ադրբեջանական կրակոցներից և հրաժարվում են հող մշակել, Զարգարյանը պատասխանեց. «Հիմանկանում այդպիսի տրամադրություն չկա, մարդիկ ցանկանում են աշխատել և սպասում են խաղաղապահ զորակազմին, որ իրենց ներկայությամբ անվտանգություն ապահովեն, և շարունակեն գյուղատնտեսական աշխատանքները»։

Ամենից շատ դիտված

23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին
23:13 Թող գա տեսնենք՝ ով է կատուն, և ով է առյուծը. Փաշինյանը մեղադրել է Ծառուկյանին
17:11 Ոչ մի ադրբեջանցի չի կարող հող գնել այստեղ․ քաղաքացիները՝ «Սաֆարովի կանխարգելման» օրենքի մասին
18:06 Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվեց տնային կալանքի
14:37 Հուսախաբված դուրս եկան. դաշնակցականը` խուզարկությունների վերաբերյալ
21:38 Հայկ Մարությանը Փաշինյանին հրավիրեց բանավեճի և հեռացավ դահլիճից