Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:22 30-03-2023

Զոհված զինծառայողների ծնողների համար փոխնակ մոր և դոնորական ձվաբջջի ծախսերը կփոխհատուցվեն


Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 30-ի նիստում 2023 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին որոշում կայացրեց:

Ներկայացվող նախագծի նպատակը զոհված զինծառայողների ծնողների վերարտադրողական առողջությանն աջակցելու նպատակով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման որոշ ծախսերի մասնակի փոխհատուցում տրամադրելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների ապահովումն է՝ 2023 թվականի առաջին եռամսյակի համար:

Խոսքը փոխնակ մոր ծառայության և դոնորական ձվաբջջի համար ծախսերը մասնակի փոխհատուցելու մասին է:

Փոխհատուցման չափերը հետեւյալն են՝ փոխնակ մոր ծառայությունից օգտվելու համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 5,5 մլն. դրամը և դոնորական ձվաբջջի ձեռքբերման համար՝ այդ ծառայության համար պայմանագրով նախատեսված վճարի 100 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 600 հազար դրամը:

Ներկայումս Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ միջոցառման 1 շահառուից ստացել է դիմում՝ փոխնակ մոր ծառայություններից օգտվելու ծախսերը մասնակի փոխհատուցելու համար, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարությունից ստացվել են գրություններ՝ միջոցառման 10 շահառուների համար դոնորական ձվաբջջի ձեռքբերման ծախսերը փոխհատուցելու համար:

Կանխատեսվում է, որ 2023-ի առաջին եռամսյակում փոխհատուցում ստանալու համար շահառուների ընդհանուր թիվը կկազմի 31 ծնող, որոնց համար 30 դոնորական ձվաբջիջի ձեռքբերման և 1 փոխնակ մոր ծառայություններից օգտվելու համար մասնակի փոխհատուցման անհրաժեշտ գումարը կազմում է՝ 30x600,000+1 x 5,500,000=23,500,000 դրամ:

Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով միջոցառման համար ֆինանսական միջոցներ չեն նախատեսվել, 2023 թվականի առաջին եռամսյակում վճարումներն ապահովելու համար հարկ կլինի հատկացնել 23.5 մլն դրամ:

Ներկայացված նախագծով առաջարկվում է ՀՀ 2023-ի պետական բյուջեով նախատեսված ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված ֆինանսական միջոցների հաշվին հատկացնել 23.5 մլն դրամ:

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան