copy image url
Մշակույթ 1 տարի առաջ - 22:50 29-03-2023

Դավթի 4 քանդակ. Դոնաթելլոյից մինչև Միքելանջելո

Միքելանջելոյի Դավիթ քանդակը արվեստի ամենահայտնի գլուխգործոցներից մեկն է, բայց նրա Դավիթը միակը չէ։ Թեև Միքելանջելոյի՝ 16-րդ դարի աշխատանքը, անկասկած, Դավթի կերպարի ամենահայտնի քանդակն է, բայց առաջինը չէ: Նրան նախորդել են Ֆլորենցիայում մեկ դար առաջ ստեղծված երեք նշանակալից տարբերակներ։ Այդ քանդակները հիմնականում օգտագործվել են քաղաքական նպատակով։ Տվյալ ժամանակաշրջանում դա բնորոշ էր արվեստի ընդհանուր գործառույթին։ Սակայն նրանց ուղերձը հստակ չէր և տարբերվում էր՝ կախված հովանավորից ու պատկերագրությունից: Դավթի քանդակների նախատիպ կարելի է համարել Հերկուլեսին։ Ֆլորենցիայում Հերկուլեսը պաշտոնական փաստաթղթերի հատուկ տպագրության վրա էր հայտնվել դեռ 14-րդ դարից, իսկ ահա 15-րդ դարում քաղաքական ուղերձի գեղարվեստական կիզակետում հայտնվեց Հին Կտակարանի Դավթի կերպարը:

1․ Դոնաթելլոյի մարմարե Դավիթը /1408-9/

Դավթի առաջին մարմարե քանդակը ստեղծել է ֆլորենցիացի քանդակագործ Դոնաթելլոն (1386–1466) 15-րդ դարի սկզբին։ Նրա պատկերագրությունը աստվածաշնչյան Դավթի ավանդական կերպարի և Հերկուլեսի՝ որպես բռնակալներին հաղթող կերպարի միախառնում էր։ Դոնաթելլոն ընտրել էր Դավթի անսպասելի հաղթանակը փղշտացի հսկա Գողիաթի դեմ դրվագը։ Սա նշանակում էր, որ քրիստոնեական Ֆլորենցիայի համար Դավիթը Հերկուլեսի համեմատ ավելի հզոր խորհրդանիշ էր: Քանդակի հետ զուգակցված մակագրությունը հստակեցրեց նրա քաղաքական իմաստը. «Հայրենիքի համար քաջաբար կռվողներին Աստված հաղթանակ կշնորհի, նույնիսկ ամենասարսափելի թշնամիների դեմ»։

Հայրենիքը ակնհայտորեն Ֆլորենցիան էր։ Սարսափելի թշնամիները Ֆլորենցիային սպառնացող Միլանը, Վենետիկը և Հռոմը: Թեև քանդակն ի սկզբանե նախատեսված էր տեղադրել Ֆլորենցիայի տաճարում, բայց ի վերջո հայտնվեց Պալացցո Վեկկիոյում և նրա քաղաքական ենթատեքստն արդեն ակնհայտ էր։



2․ Դոնաթելլոյի բրոնզե Դավիթը /1440/

1440-ականներին Դոնաթելլոն կրկին անդրադարձավ Դավթի կերպարին։ Այս անգամ բրոնզե քանդակի տեսքով էր՝ պատվիրված Մեդիչիների ընտանիքի կողմից, որի քաղաքական ազդեցությունը Ֆլորենցիայում գնալով մեծանում էր։ Բրոնզե քանդակը էապես տարբերվում է մարմարե քանդակից։ Դոնաթելլոն այստեղ իդեալական գեղեցկության գաղափարները համադրել էր էրոտիկայի ժանրին: Նա Դավթի մարմինը ներկայացրեց հնարավորինս ճկուն՝ գրեթե կանացի լինելու աստիճան: Սա դասական ժամանակաշրջանից ի վեր Եվրոպայում ստեղծված առաջին մերկ քանդակն էր։ Դավիթի կեցվածքը միայն ավելացնում է նրա կանացիությունը: Ձախ ոտքը բարձր՝ Գողիաթի գլխատված գլխին կանգնելու համար, իսկ ազդրերն այնպես են ծալված, որ կանացի կեցվածք են հիշեցնում։ Արձանը գտնվում էր Պալացցո Մեդիչիի բակի կենտրոնում՝ մուտքի դիմաց և տեսանելի էր բոլոր ներս մտնողներին, իսկ երբ դարպասները բաց էին՝ բոլոր անցորդներին։

Բրոնզե մոնումենտալ քանդակը շատ ավելի թանկ էր, քան քարը կամ մարմարը։ Սա ցույց էր տալիս Մեդիչիների հարստության և իշխանության չափը։ Սակայն այն ուներ նաև քաղաքական ենթատեքստ։ Կառավարությունում քաղաքական խորհրդանիշ համարվող Դավիթը վերածվեց Ֆլորենցիայում հարուստ ընտանիքի քաղաքական իշխանության ներկայացուցչի:



3․ Վերոկկիոյի բրոնզե Դավիթը /1470/

1470-ականների կեսերին Անդրեա դել Վերոկկիոյի կողմից (1435 – 1488) ստեղծված այս բրոնզաձույլ Դավիթը, Մեդիչիների ընտանիքը վաճառեց Ֆլորենցիայի կառավարությանը, որպեսզի ցուցադրվի Պալացցո դելլա Սինյորիայում: Քանդակը տեղադրված էր Պալացցոյի բոլոր հիմնական սենյակներ տանող սանդուղքի մոտ։ Սա խելացի քայլ էր Մեդիչիների կողմից: Չնայած նրան, որ քանդակը գտնվում էր պետական կառավարական շենքում, այն միանշանակ կապում էին Մեդիչիների իշխանության հետ: Վերոկկիոյի Դավթի բրոնզե քանդակը, մեղմ ասած, շատ ավելի քիչ երկիմաստ է, քան Դոնաթելլոյինը:

Ի տարբերություն Դոնաթելլոյի մերկ քանդակի՝ զրահապատ Դավթի այս կեցվածքն ավելի քիչ սադրիչ է: Բացահայտ էրոտիզմի փոխարեն ուշադրության կենտրոնում, թվում է, թե տղամարդու պարզ իդեալական գեղեցկությունն ու ներդաշնակ համամասնություններն են, ինչպիսին Դոնաթելլոյի մարմարե Դավիթն է:



4․ Միքելանջելոյի մարմարե Դավթի քանդակը /1501-1504/

Միքելանջելոյի խորհրդանշական Դավիթը, որը ստեղծվել է առաջին Դավթի քանդակից գրեթե մեկ դար անց, նույնպես լի է քաղաքական և գեղարվեստական ենթատեքստով: Միքելանջելոն ամբողջությամբ հեռանում է այն պատկերագրությունից, որը հաստատել էին Դավթի ավելի վաղ քանդակները։ Նրա մարմարե գլուխգործոցում բացակայում է սուրը կամ գլխատված Գողիաթը: Փոխարենը, Դավիթը պարզապես մի ձեռքով քար է բռնել՝ պատրաստ նետել այն Գողիաթի վրա։ Սա հետաքրքիր ընտրություն է, քանի որ եթե նախորդ քանդակները ցույց էին տալիս Դավթին հաղթանակից հետո, սա խոսում է այն մասին, որ Միքելանջելոն հիմնականում կենտրոնացած է եղել իդեալական մերկ տղամարդ քանդակելու վրա: Ի տարբերություն իր նախորդների՝ Միքելանջելոն կարծես թե մտադիր չէր ստեղծել կանացի արական գեղեցկություն: Նրա Դավիթը պատկերված է որպես երիտասարդ, այլ ոչ թե դեռահաս։ Նրա ավելի թիկնեղ է, և թեև հենց Հերկուլես չէ, բայց որոշակի մկանային զանգված ունի: Տեսանելիորեն ավելի տարեց և ֆիզիկապես ավելի ուժեղ Դավիթը նախանշվում է որպես Հին Կտակարանի հզոր թագավոր:

Մերկությունն այստեղ շատ է տարբերվում Դոնաթելլոյի բրոնզից: Քանդակում ավելի առնական հոմոէրոտիզմ է, որը համահունչ է Միքելանջելոյի արվեստում՝ դասական արական մերկության ընկալմանը: Իդեալական գեղեցկության ընկալմանտ լրացուցիչ ազդում են արվեստի գործի անատոմիական համամասնությունները։ Դրանք անիրական են՝ անհամաչափ մեծ ձեռքերով և իրանով։ Միքելանջելոն դա արել է միտումնավոր, որպեսզի գետնի մակարդակից դիտելիս Դավիթն ավելի կատարյալ համամասնությամբ երևա: Քանդակը տեղադրվեց Պալացցո դի Սինյորիայի հարթակում, որտեղ բանախոսներն ու պետական պաշտոնյաները ելույթներ էին ունենում Ֆլորենցիայի հանրության առջեւ:

Պատվանդանի վրա տեղադրված այս հսկայական 17 ոտնաչափ բարձրությամբ քանդակը, հիանալի և տպավորիչ տեսարան էր Ֆլորենցիայի հանրային տարածքում: Չնայած Դավթի քանդակները ստեղծվել են նույն քաղաքում՝ հարյուր տարվա ընթացքում՝ պատկերելով նույն կերպարը, սակայն յուրաքանչյուրն առանձնահատուկ է։



Արմինե Մուրադյան

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ