Ֆեյսբուքյան իր էջում Էդուարդ Հայրումյան անուն-ազգանունով օգտագերը գրառում է արել․
«Իսկ հիմա այսօրվա կատարված ծառերի սպանդը փաստերով, այն ամենն ինչը կշարադրեմ՝ ինձ ասել են կանաչապատման ՀՈԱԿ-ի ներկայացուցիչները, եթե ինչ որ բան ճիշտ չշարադրեմ, խնդրում եմ մտեք և ուղղեք մեկնաբանություններում և ես կընդունեմ սխալս՝
Կարապետ Ուլնեցու փողոցի վրա այսօր հատվել են (ոչնչացվել են) 37 հատ ծառ, որից առնվազն 2-ը թեղի չէին։
37 ծառից միայն 3-ն էին բացահայտ չորածված, իսկ 3-ը փչակով էին։
Ծառերի բները դեռ տեղում են, ով ուզումա՝ քանի ուշ չէ, գնացեք տեսեք։
Ծառերի վրա նախօրոք փակցված էին հատման մասին զգուշացնող թերթիկներ՝ պարզ չէր երբ էին փակցրել։
ՀՀ ոստիկանություն աշխատակիցների պահանջից հետո ինձ ներկայացրել են բոլոր ծառերի հատման տոմսերը, որի եզրակացության տակ կար միայն Արմեն Բեգոյանի և ևս մեկ հոգու ստորագրություն։
Երևանի քաղաքապետարանի կազմակերպված գիտաժողովի մասնակից մասնագետները, պրոֆեսորներն ու դոցենտները (ոնց որ 27 հոգի) տվել են եզրակացություն առ այն, որ կենսունակության ավարտին մոտ, ինվազիվ և դեֆորմացված թեղիների հատմանը և փոխարինմանը կողմ են, բայց կոնկրետ թե որ ծառերը պիտի հատվեն՝ իրանք չգիտեն և համաձայնություն չեն տվել։ Օրինակ կոնկրետ այսօրվա հատված 37 թեղիների մասին ոչ մի հրավիրված մասնագետ (այդ ժողովի) համաձայնություն չի տվել և տեղյակ էլ չի։
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի ծառերի բուժման գլխավոր մասնագետ (կամ բաժնի պետ) Ժիրայրը, ով շատ լավ տղա էր ու փորձում էր հիմնավորել կատարվողը, ասաց, որ իրենք ի վիճակի չեն բուժելու Երևանի հիվանդ թեղիները: Նաև ասացին, որ միայն Քանաքեռ-Զեյթուն Վարչական Շրջանում կա 20.000 թեղի։ ԵՎ որպեսզի հիվանդ թեղիները չվարակեն նոր տնկվող ծառերը, ապա որտեղ պետք է ծառ տնկվի, այդտեղի թեղիները հատելու են։ Այսինքն մարդը, ով պատասխանատու էր Երևան քաղաքի ծառերի բուժման համար, ինձ փորձում էր հիմնավորել, որ դրանց բուժումն անհնար է և ծառերը պետք է հատվեն։ Ես էլ ասեցի, ուրեմն տարիներ շարունակ ՀՀ բյուջեից տվյալ ստորաբաժանումն անիմաստ փողերի վատնում է անում՝ դեղ փչելով, բայց չբուժելով ծառերը։
Եկել էր նաև Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարը, տեղակալները և բաժնի պետերը, ում հետ ևս երկար դրական զրույցից հետ ես էլի վերջում մնացի իմ համոզմունքին ու պնդեցի, որ դեմ եմ ծառերի այս»րինակ «մասսայական հատմանը»։ Բայց Զեյթունից՝ մեզ ծանոթ թեմաներով, մի քանի լավ նորություն կա, որոնց հետո առանձին կանդրադառնամ։
Մնալով այն մտքին, որ սա Երևան քաղաքի ծառերի մասսայական սպանդ է, որը դեռևս կանգնեցնել չի ստացվում, ես կանաչապատման տնօրենին փոխանցել եմ իմ պահանջ-խնդրանքները, որպես Երևանի բնակիչ, այն է՝
Հետագայի հատվող բոլոր ծառերի վրա փակցվող «իրազեկման թերթիկների» վրա պարտադիր գրվի տվյալ ծառի հատման որոշման ամսաթիվը և որոշմանը կողմ լինելու թերթիկի տակ ստորագրած մասնագետների անուն ազգանունը։
Նախօրոք Կանաչապատման պաշտոնական ֆեյսբուքի էջով հրապարակել՝
Կոնկրետ փողոցը, որտեղ նախատեսվում են հատվել ծառեր։
Բոլոր հատվող ծառերի լուսանկարները և հատման պատճառները։
Բոլոր այն մասնագետների անուն ազգանունները, ովքեր ստորագրել են կոնկրետ տվյալ ծառերի հատման կողմ։
Հայտարարել թե ինչ ծառերով են փոխարինվելու հատվող ծառերը»։