ՔՊ-ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ-ին տուգանելու պահանջով դիմել է դատարան
copy image url

ՔՊ-ն Սիսիանում մրցակից կուսակցության ներկայացուցիչներին ու ԶԼՄ-ին տուգանելու պահանջով դիմել է դատարան

Ներքին 2 տարի առաջ - 13:06 29-03-2023
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը հաղթել է Սիսիանի ՏԻՄ ընտրություններում, Վարչական դատարանից պահանջում է ընտրություններին մասնակցած «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակը գլխավորած Ավագ Ասատրյանին, կուսակցության ներկայացուցիչ Վարդան Բալյանին և «168 ժամ» լրատվամիջոցին վարչական պատասխանատվության ենթարկել՝ քվեարկության նախորդող օրը քարոզչություն իրականացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» տեղեկատվական համակարգից։

Նշենք՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40.1 հոդվածը սահմանում է` քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելը առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

Իսկ քվեարկության և դրան նախորդող օրը տպագիր մամուլի, կաբելային ցանցով, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերությունների և հեռուստաընկերությունների կամ համացանցի միջոցով քարոզչություն կատարելը`առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

Հիշեցնենք՝ ընտրության նախորդող օրը՝ մարտի 25-ին, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության Սյունիքի մարզի թիվ 34 ընտրատարածքային հանձնաժողովում լիազոր ներկայացուցիչ Վարդան Բալյանը «168 ժամ»-ի հետ զրույցում ահազանգել էր Սիսիան համայնքում մարտի 26–ին կայանալիք ընտրությունների նախաշեմին՝ ՔՊ-ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին։

«Քաղաքացու որոշումը» դիմել էր նաեւ 34 ընտրատարածքային հանձնաժողով, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչի, հանձնաժողովը, սակայն, մերժել էր դիմումը։ ՔՈ-ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ Ընտրական օրենսգրքի 48-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ ընտրական հանձնաժողովը գրանցումն անվավեր կամ ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը պարտավոր է քննարկել եւ դրա վերաբերյալ որոշում ընդունել դիմումն ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, սակայն ոչ ուշ, քան քվեարկության նախորդ օրը՝ մինչև ժամը 12-00-ը, բայց ըստ նրա՝ օրենքի պահանջը հերթական անգամ խախտվել է:

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը իրենց դիմումը մերժելու մասին որոշումն անվավեր ճանաչելու եւ ՔՊ–ի ընտրական ցուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու մասին հայցադիմում էր ներկայացրել Վարչական դատարան, որը, սակայն, մերժել էր կուսակցության հայցը։
Նշենք, որ ՔՈ-ի ցուցակը գլխավորող Ավագ Ասատրյանը նույնպես իր էջում կիսվել էր ՔՊ-ի կողմից կատարվող ընտրակեղծիքների մասին հրապարակմամբ։

Հիշեցնենք՝ մարտի 26–ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ ստանալով 7325 քվե, «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ստացել է 1443 քվե, իսկ Հայաստանի հանրապետական կուսակցությունը՝ 2553 քվե։

Ամենից շատ դիտված

18:13 Արթիկի ՔՊ-ական համայնքապետը խլում է տուֆաշենցիների արոտավայրերը. ահազանգ
23:16 Հիշու՞մ եք՝ Վանոն ձեր անբարո չկամության շնորհիվ օտար հողում էր մեռել քաղցկեղից. Դավիթ Մաթևոսյան
21:55 Գաղտնագրված է. ՀՀ ԱՀԾ-ն չի մեկնաբանում ադրբեջանական զորքերի կուտակումների մասին լուրերը․ Sputnik
11:48 Աննան արդեն Մատենադարանում է. հողը մեր գլխին, մեր մեռնող մշակույթին. Լևոն Ջավախյան
23:00  Ոչ մի օր՝ առանց Արցախի․ պատառիկներ՝ Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտի անցյալից (մաս 3-րդ)
09:00 Աննա Հակոբյանը ներողություն կխնդրի՞ արշավի մասնակիցներից
18:40 35 տարի սայլը տեղից չշարժվեց․ ադրբեջանագետը՝ «Նավակ Ճոճողի» «խոստման» մասին
23:09 Ռաֆիկ Պետրոսյանի որդին հերքում է. հայրս կապ չունի Արթիկի համայնքապետի հետ
08:45 Հայաստան գալուն պես «ջերմ» ողջույնի խոսքեր եմ ստանում Վիվայից, որ Թուրքիայի տարածքում եմ
17:30 Հատուկ նրանց համար, ովքեր կարծում էին՝ Տիգրան Ուլուբաբյանն իրոք կապ ուներ ավազակության հետ