Խմելու ջուրը, որը սկսում է Վարդենիսից, հավաքվում է Մատաղիսի լճում ու գնում Բաքու․ Էդուարդ Պոլատով

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 23:18 28-03-2023
«Նախ, էս շրջափակումը սարքած ա, բայց կոնկրետ ում կողմից՝ մտածել է պետք։ Ապրանքը Ղարաբաղ է մտնում, ու գները բարձրանում են միանգամից․ չէ՞ որ մի տեղից մտնում ա էդ ապրանքը։ Գուցե Ադրբեջա՞նն ա տալիս սպեկուլյանտներին, որ վաճառեն, գուցե մեկ այլ ճանապարհով, բայց կա այդ ճանապարհը․ չէ՞ որ ապրանքը մտնում Է։ Սա պարզ տրամաբանություն է»,-Oragir.News-ի հետ զրույցում ասաց Հայաստանի և Արցախի հույների «Պատրիդա» կազմակերպության նախագահ Էդուարդ Պոլատովը։

Էդուրարդ Պոլատովն ասում է․ «Երբ այս մասին բարձրաձայնում եմ սոցցանցերում, միանգամից էջս արգելափակում են»։

«Ու՞մ է ձեռնտու բլոկադան․ Ղարաբաղի կառավարությանը։ Ինչո՞ւ Արայիկ Հարությունյանը «զապաս» չի արել, կամ մյուս օլիգարխները։ Ամբողջ Ղարաբաղը ցորեն ա։ Դա ձեռնտու է Ղարաբաղի սպեկուլյանտներին, որոնցից մեկի անունը տվեցի․ էն Արայիկ Հարությունյանը, որը հանձնել ա Թալիշն ու Մատաղիսը՝ երկու բերքատու գյուղ։ Մատաղիսում եղել է ջրի պաշարների մեծ լիճ։ Խողովակները, որոնք դեռ սովետի ժամանակներից 400 կմ քաշված են եղել մինչև Բաքու, դեմոնտաժ չեն արվել առաջին պատերազմից հետո։ Այսինքն, նույն ջուրը նույն խողովակով գնում է Բաքու։ Խմելու ջուրը, որը սկսում է Վարդենիսից, հավաքվում է Մատաղիսի լճում ու գնում Բաքու։ Չեմ ասում Սարսանգը․ նույն ջուրն ա, բայց խողովակներ չկան։ Մեր հողերը ծախել են։ Նախագահը, որը հող ա կորցրել, բոլոր նորմալ երկրներում հրաժարական է տալիս։ Կարո՞ղ ա՝ մաֆիա ա։ Ես հիշում եմ՝ ոնց ա Արայիկը ընտրվել․ ես միջազգային դիտորդ էի։ Ինչ դելեգացիա ա գնացել Հայաստանից՝ Արայիկ Հարությունյանին օգնելու»,- մանրամասնում է Էդուարդ Պոլատովը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր
10:12 Կոնֆլիկտ ավտոբուսում․ տարեց կինը վիճել է դեռահասի հետ