Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:35 28-03-2023

Շուշեցի Նելսոնից սարսափում էր թշնամին․ Սիմոն Եսայանը բացահայտում է

Խորհրդային Միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանը ունեցավ իր ավանդը Հայրենական մեծ պատերազմի հաղթանակների ցանկում։

Շուշիում ծնված հերոսն ապրեց ընդամենը 31 տարի, բայց հասցրեց կատարել 239 մարտական թռիչք, անձամբ և խմբի կազմում խորտակեց հակառակորդի 53 նավ (անձամբ՝ 13), ոչնչացրեց 80 տանկ, 600 ավտոմեքենա, 27 ինքնաթիռ (2 Ju-88 ռմբակոծիչ օդային մարտում, 25 տարբեր տեսակի ինքնաթիռներ իրենց օդանավակայաններում), 105 հակառակորդի հրանոթ, 130 գնդացրային կետ, 5000 զինվոր։

Հերոսի՝ Երևանում գտնվող հուշաքարի մոտ այսօր հավաքվել էին ռուսներ և հայեր, մարդիկ, ում համար թանկ է սխրանքն ու հերոսությունը։

«Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդը ունի մեծ ավանդ, որով ձեռք բերվեց հաղթանակը։ Այդ հաղթանակը ձեռք բերվեց նաև բազմաթիվ զոհերի գնով, և Հայաստանը միակ հանրապետությունն էր, որ իր ազգաբնակչության տոկոսային թվով բավականին շատ զինվորականներ տվեց, ովքեր մասնակցեցին Հայրենական մեծ պատերազմին։

Ամբողջ աշխարհից Հայրենական մեծ պատերազմին մասնակցել են 600 հազար հայեր, որոնցից 350 հազարը՝ Հայաստանից։ Այդ պատերազմին հայ ժողովուրդը տվեց երկու կրկնակի հերոսներ, որոնցից մեկը մարշալ Բաղրամյանն էր, մյուսը՝ գվարդիայի փոխգնդապետ Նելսոն Ստեփանյանը»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՀՀ վետերանների միության նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը։



Սիմոն Եսայանի խոսքով՝ հերոսների հուշարձանների պահպանման հարցը անմխիթար վիճակում է․ «Շուշեցի Նելսոնից սարսափում էր թշնամին, ցանկացած հերոսի, ցանկացած վետերանի մոռացությունը վնաս է ապագա սերունդին՝ հաղթանակներ ձեռք բերելու հարցում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան