«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը հատելու արարքները ստուգելու համար
copy image url

«Զարթոնք»-ը դիմել է գլխավոր դատախազին՝ ծառերը հատելու արարքները ստուգելու համար

Ներքին 2 տարի առաջ - 11:12 28-03-2023
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին Երևանի քաղաքապետարանի և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի Երևան քաղաքում ծառերի հատելու և Սակուռա տեսակի ճապոնական ծառեր տնկելու գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների արարքները ստուգելու նպատակով:

Կուսակցությունից հայտնում են՝ հաղորդման մեջ մասնավորապես նշվել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 387-րդ հոդվածի համաձայն՝ պետական, համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը, թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը …., եթե դրա հետևանքով պատճառվել է հարյուր հազար դրամը գերազանցող գույքային կամ այլ էական վնաս անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին, համարվում է հանցագործություն:

Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցները համայնքային սեփականություն հանդիսացող ծառերը կտրել են այդ ծառերին փոխարինող նոր ծառեր տնկելու «նպատակով», մինչդեռ տնկված ճապոնական Սակուրա տեսակի ծառերն իրավունք չունեին տնկելու:

Այսպես, «Բուսական աշխարհի մասին» օրենքի 5-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետի համաձայն՝ բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են` ժ) բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջների սահմանում:

ՀՀ կառավարության 2018 թվականի փետրվարի 8-ի N 108-Ն որոշմամբ հաստատված «Բնակավայրերի կանաչ գոտիների չափերին և տեսակային կազմին ներկայացվող պահանջներ»-ի 32-րդ կետով ներկայացվել են այն ծառերի տեսակները, որոնք պետք է տնկեին, որոնց ցանկում Սակուրա տեսակի ծառերն ընդգրկված չեն: Հետևաբար, նշված կառույցների աշխատակիցները Սակուռա տեսակի ծառերը տնկել են ապօրինի:

Այս պարագայում, կարծում ենք, որ ստուգման են ենթակա Երևանի քաղաքապետարանի և ՀՈԱԿ-ի այս գործընթացի մեջ ներգրավված աշխատակիցների շարժառիթները, թե արդյոք այս գործընթացը միայն «բիզնես» նպատակ է հետապնդում, թե «ծերացած, ֆունկցիոնալության ավարտին մոտ ծառերը կենսունակ, գեղազարդ ծառերով փոխարինելու» նպատակ:

Հաղորդմամբ առաջարկվել է ստանալ նաև հետևյալ հարցերի պատասխանները՝

Ինչ վիճակում են գտնվել կտրված ծառերը.
Արդյոք փոխարինված Սակուրա տեսակի ծառերի խնամքի վրա իրականացվող ծախսերը՝ համեմատած կտրված ծառերի նույն տեսակի համար խնամքի ծախսերին՝ արդարացված է.
Երբ են այդ ծառերը Հայաստան ներմուծվել, ինչ նպատակով.
Երևանի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնատար անձինք ինչ կապ ունեն այդ ծառերը ներմուծած կազմակերպության և դրա հետ փոխկապակցված անձանց հետ.
Ինչ չափի վնաս է պատճառվել նշված ծառերը կտրելով:

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին
08:01 Շուրջ 50 հազար ԱՄՆ դոլար արժեցած «դարի հաղթանակը»` պատուհաս Կառավարության համար. Ժողովուրդ