Երևան +13°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:30 28-03-2023

Ով կփոխարինի ՄԻՊ թեկնածու դատախազի տեղակալին. ուշագրավ իրավիճակ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ուշագրավ իրավիճակ՝ Գլխավոր դատախազությունում: Ինչպես հայտնի է, գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանը պատրաստվում է գնալ ՄԻՊ, եւ նրա տեղը թափուր է մնում: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը։ Իսկ ո՞ւմ մասին է խոսքը, որին փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալի տեղը:

Պարզվում է՝ խոսքը, ոչ ավել, ոչ պակաս, ՀՔԾ-ում (ներկայումս վերափոխված Հակակոռուպցիոն կոմիտեում) «Մարտի 1»-ի քրեական գործով, «Սասնա ծռերի» դեպքերով լրագրողներին հարցաքննած եւ քաղաքական իշխանության հրահանգով «Մարտի 1»-ի գործով «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողի հեռախոսային խոսակցությունները ապօրինի կերպով գաղտնալսած քննիչ Վազգեն Ավետիսյանի մասին է:

Նա հեղափոխությունից հետո տեղափոխվել էր ԱԱԾ եւ նշանակվել ԱԱԾ քննչական դեպարտամենտի պետի տեղակալ, իսկ ավելի ուշ նշանակվեց ՀՀ գլխավոր դատախազության՝ պետական իշխանության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ: Եվ, ահա, նրան դատախազի տեղակալ Պողոսյանը փորձում է նշանակել գլխավոր դատախազի տեղակալ, սակայն փորձերը չեն ստացվում, քանի որ նշանակմանը դեմ է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։