copy image url
Ներքին 1 տարի առաջ - 20:17 24-03-2023

Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկում կկատարվի երթևեկության փոփոխություն

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 26-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկում:

Չորրորդ երթևեկելի գոտուց կթույլատրվի միայն ձախ շրջադարձ և հետադարձ, իսկ առաջին, երկրորդ և երրորդ երթևեկելի գոտիներից՝ միայն ուղիղ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։