Երևան +13°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:03 23-03-2023

Չեխովի փողոցի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Մարտի 23-ին` ժամը 17:14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Չեխովի փողոցի թիվ 38 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։27-ին։