Արտաքին 3 տարի առաջ - 15:00 23-03-2023

Ռուսաստանը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով. Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճի Լաչինի միջանցքի հարցով կողմերի՝ փոխզիջումների գնալու ցանկության բացակայության կապակցությամբ։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, այս մասին Զախարովան ասել է այսօր կայացած իր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ։

«Մենք իսկապես մտահոգված ենք թշնամական հռետորաբանության աճով և Լեռնային Ղարաբաղում միջադեպերի թվի աճով, Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցում փոխզիջումներ փնտրելու կողմերի չկամությամբ»,- հայտարարել է նա։

Զախարովան ընդգծել է՝ Մոսկվան գտնում է, որ խաղաղ գործընթացին այլընտրանք չկա, վճռական է այս հարցում և վերահաստատում է իր դիրքորոշումը։

Նա միևնույն ժամանակ նշել է, որ Ռուսաստանը կողմերին կոչ է անում հայտարարություններում և գործողություններում զսպվածություն ցուցաբերել, վերսկսել բանակցությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղիների շուրջ՝ ներառյալ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումը, սահմանի սահմանազատումը, խաղաղ միջանցքի նախապատրաստումը, ինչպես նաև հասարական ակտիվիստների և խորհրդարանականների միջև խորհրդակցությունների անցկացումը։



Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը