Արա Խզմալյանն ասել է՝ դուք պահում եք ձեր հիմնադիրներին էնպես, ինչպես հնդկացիներն իրենց կովերին․ Արթուր Սահակյան

Ներքին Մշակույթ Տեսանյութ 2 տարի առաջ - 14:09 23-03-2023
Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնի գեղարվեստական ղեկավար, բեմադրիչ Արթուր Սահակյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսում նշեց, որ վիրավորված է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանից, քանի որ վերջինս հաղորդումներից մեկի ժամանակ իրենց թոշակառուներ է անվանել։

«Պատմությունն առհասարակ սկսեցայն բանից, երբ քովիդի ժամանակ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը հանդես եկավ ինչ-որ հաղորդման մեջ և անվանեց մեզ թոշակառուներ, ինչ է թե մենք ֆեյսբուքում նյութեր չէինք հրապարակում։ Մենք իհարկե ինչ-որ բաներ դնում էինք, բայց երևի մեզնից ինչ-որ այլ բան էր պահանջվում»,-ասաց Սահակյանը։

Նրա խոսքով՝ համավարակի պատճառով սահմանափակումներ մտցնելուց առաջ փլուզվել էր Սունդուկյան թատրոնի մի քանի աստիճան ու փակվել Գոյ թատրոնի մուտքը։ Սահմանափակումների պատճառով ներկայացումների պրեմիերաները նաև հետաձգվել են։

«Երբ ասվեց, որ մենք թոշակառուներ ենք, ես շատ զայրացա, քանի որ ասողի քաշն էլ ինձ համար շատ հարաբերական էր և առավել ևս արտահայտվելու ձևը։ Ես պատասխանեցի շատ խիստ ու այ այդտեղից էլ սկսվեց ամեն բան, որից հետո եղավ պատերազմը»,-ասաց Սահակյանը՝ հավելելով, որ չէր կարող որպես քաղաքացի լռել իրականությունում կատարվողի հանդեպ։

Արթուր Սահակյանը նշեց, որ Խզմալյանը երեկ հանրայինի եթերում ասել է՝ իրենք իրենց բնույթին չեն համապատասխանում․ «Ի՞նչ ես տեսել դու, դա կարելի՞ է որակել որպես վատաբանում, զրպարտություն։ Դու սուտ ասացիր երեկ, դու չես տեսել։ Չգիտեմ ինչ ա տեսել, գուցե արենդա ա եղել, ֆոկուս ա տեսել բեմի վրա, բայց 2015 թվականից չի մտել էստեղ։ Ընդ որում, սա եզակի վերաբերմունք չէր, նույնն էր ԱրմենԱՄիրյանը, Հասմիկ Պողոսյանը մեխ դժվարությամբ գալիս էր, էս էտապի նախարարների հետ գործ ունենք հիմա, էլի ես վստահ եմ, որ չեն մտել այստեղ»։ Սահակյանը նաև հավելեց, որ թատրոնից ոչ ոք չի պատրաստվում իրենց առաջարկն ընդունել, լուծարվել, իջնել Սունդուկյան թատրոն և ունենալ այնտեղ չաղ ու բախտավոր կյանք․ «Կոլեկտիվի հետ սա ոչ մի կապ չունի, մենք ստեղծել ենք մերը, ստեղծել ենք մեր տեղը։ Ընդ որում քննության ժամանկ, երբ ասվել է հիմնադիրները, հիմնադիրները, հիմնադիրները, սույն փոխնախարարն ասել է «դուք պահում եք ձեր հիմնադիրներին էնպես, ինչպես հնդկացիներն իրենց կովերին»։ Երեկ պարզ դարձավ՝ ովքեր են նախագծի հիմնադիրները․ մարդ, ով ի պաշտոնե պարտավոր է մտնել, բայց չի մտել այստեղ»։

Անդրադառնալով թատրոնի հետագա ճակատագրին` Սահակյանը նշեց, որ մինչ օրս իրենք չունեն ո՛չ լուծարման, ո՛չ Սունդուկյանի հետ միացման որոշում, այդ իսկ պատճառով դեռևս չեն պատրաստվում գործադուլ անել, չեն պատրաստվում լուծարվել, չեն պատրաստվումմիանալ Սունդուկյանին, իսկ անհրաժեշտության դեպքում գնալո են նաև դատական գործընթացների։

Նշենք, որ ԿԳՄՍ նախարարության նախագծով «Գոյ» թատրոնը լուծարման եզրին է, և այսօր թատրոնի անձնակազմն ու նրանց աջակիցները մամուլի ասուլիս են հրավիրել։

Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում