Ուղիղ եթեր
Մամուլ 3 տարի առաջ - 08:38 23-03-2023

Ինչ որոշում կկայացնի ՍԴ-ն՝ Սեդա Սաֆարյանի մասով․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․

«Մինչ երեկ ՀՀ ԱԺ-ում քննարկում էին ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցը, եւ ընդամենը 30 պատգամավոր կողմ եղավ, որ Սաֆարյանի լիազորությունները դադարեցվեն, ՍԴ-ում դատավորները այլ գործով են զբաղված եղել: Նրանք պատրաստվել են ուրբաթ օրը կայանալիք նիստին: Իսկ ի՞նչ նիստի մասին է խոսքը: Ինչպես հայտնի է, ՀՀ կառավարությունն անցյալ տարեվերջին դիմել էր ՍԴ ու խնդրել պարզել, թե 1998 թվականին ստորագրված, բայց այդպես էլ չվավերացված Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը հակասություն ունի արդյոք Հայաստանի Սահմանադրության հետ, թե ոչ։
Բանն այն է, որ միջազգային պայմանագրերը, որոնք ենթակա են վավերացման Ազգային ժողովի կողմից, Հայաստանում պարտադիր սահմանադրական վերահսկողություն պիտի անցնեն։ Դա նշանակում է, որ կառավարությունը դիմում է այդ պայմանագրում ամրագրված պարտավորությունների սահմանադրականության ստուգման հարցով Սահմանադրական դատարան։ Սահմանադրական դատարանը որոշում է՝ համապատասխանում են արդյոք ստանձնած պարտավորությունները Սահմանադրությանը, թե ոչ։
Ասել է թե՝ ՍԴ-Ն խառն է եղել՝ այս գործով նիստին պատրաստվելով, սակայն ավելի ուշ ծանոթացել են ԱԺ քննարկման արդյունքին ու հասկացել, որ ԱԺ-ն գնդակը գցեց իրենց դաշտ, ու հիմա հերթը իրենց որոշելունն է՝ կարգապահական վարույթ կհարուցեն, թե ոչ: Չի բացառվում՝ դատավորները հավաքվեն ու որոշում կայացնեն՝ ինչ պետք է անել՝ ներել օրինախախտ դատավոր Սաֆարյանին, թե պատժել, որ մյուսներն էլ զգաստանան: Հավելենք, որ Սեդա Սաֆարյանը ինքնախոստովանել է, որ անթույլատրելի արարք է թույլ տվել, որը հավաստող փաստաթուղթը «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակել էր»:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը