Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն չի դիմի ՍԴ․ ընդդիմության նախագիծը չընդունվեց
copy image url

Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ԱԺ-ն չի դիմի ՍԴ․ ընդդիմության նախագիծը չընդունվեց

Ներքին 2 տարի առաջ - 15:19 22-03-2023
Ազգային ժողովը չընդունեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դատարան դիմելու մասին «Հայաստան» խմբակցության ներկայացրած ԱԺ որոշման նախագիծը:

Նախագծի քվեարկությանը մասնակցել է 30 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը: «Հայաստան» խմբակցության մի քանի պատգամավոր գործուղման էին, մյուս ներկաները մասնակցել են քվեարկությանը: