Ներքին 3 տարի առաջ - 17:47 21-03-2023

Մենք ասում ենք՝ հայրենասիրություն, իրենք ասում են՝ դա փուչիկ է. ինչո՞ւ ԿԳՄՍ-ն չի ֆինանսավորում առաջին մանկական ամսագիրը

«Աղբյուր» մանկապատանեկան ամասգիրը լույս է տեսնում 1923 թվականից: Ամսագրի անունը սկզբում եղել է «Պատկոմ», ապա՝ «Պիոներ», իսկ Խորհրդային Միության փլուզումից հետո ամսագիրը վերանվանվել է «Աղբյուր»։

Առաջին համարի խմբագրական խորհրդի կազմում էին Եղիշե Չարենցը, Ստեփան Զորյանը և ուրիշներ։ Հանդեսը մեծ դեր է կատարում պատանիների լեզվամտածողության, գեղարվեստական զգայունակության դաստիարակման գործում, նպաստում մանկապատանեկան գրականության տարածմանը:

Զրուցեցինք «Աղբյուր» մանկապատանեկան ամսագրի խմբագիր, ԵՊՀ դոցենտ Թադևոս Տոնոյանի հետ, ով մեզ հետ զրույցում՝ անդրադառնալով ամսագրի արդեն երկու տարի փակման պատճառների մասին՝ ասաց.

«ԿԳՄՍ-ն որոշել է, որ այդ ամսագիրն արժանի չէ ֆինանսավորման, ինչպես և մյուս մանկապատանեկան ամսագրերը։ Իրենք դա չեն էլ հիմնավորում, շատ եմ փորձել, ամեն տարի հայտ եմ ներկայացրել, Արա Խզմայլանի գլխավորած հանձնաժողովը միշտ մերժել է։

Իրենք չեն ներկայացնում բացատրություն։ Իմ կարծիքով կամ չֆինանսավորելու պատճառն այն է, որ ամսագիրն իր ուղղվածությամբ հայրենասիրական, հայրենագիտական արժեքներով է առաջնորդվում, իսկ դա կարծում եմ, որ չի համապատասխանում ԿԳՄՍ պատկերացումներին։



Վտանգավոր ենք մենք ուղղակի․ մենք ասում ենք՝ հայրենասիրություն, իրենք ասում են՝ դա փուչիկ է, մենք ասում ենք՝ հայրենագիտություն, իրենք ասում են՝ վտանգավոր գաղափար է հայրենասիրությունը։ Խաբվել են մարդիկ ու չեն էլ ուզում ընդունել, որ իրենց խաբել են այս մարդիկ։

Այս տարի լրանում է ամսագրի հարյուր տարին, գոնե ուզում ենք մի համար տպագրել ու այդ փաստը նշել»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
17:07 Միրզոյանը՝ ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալու և գազի գնի թանկացման մասին
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
18:34 Երևան-Մեղրի ավտոճանապարհին բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց
17:23 Վարդևանյանը պնդում է՝ ավագանու ընտրություններից առաջ իշխանությունները փորձում են վախ տարածել
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա