Ներքին 3 տարի առաջ - 13:05 21-03-2023

Ջերմուկում կրակոցներ չեն լսվել

Ջերմուկում հիմա հանգիստ է, խաղաղ, կրակոցներ չկան։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Ջերմուկի բնակիչ, «Եվմարի» հյուրանոցի տնօրեն Հայրիկ Ստեփանյանը՝ խոսելով այս պահին Ջերմուկում տիրող իրավիճակից։

Հիշեցնենք՝ երեկ Oragir.News-ը հայտնել էր, որ Ջերմուկում իրավիճակը պայթյունավտանգ է, կրակոցներ են հնչում։

Հարցին, թե երեկ ինչպես է եղել իրավիճակը Ջերմուկում, կրոկոցներ եղե՞լ են, Ստեփանյանը արձագանքեց. «Ոչ հանգիստ է և խաղաղ, նույնն էլ երեկ։ Սահմանին էլ է նույն վիճակը, փոփոխություն չկա, այնտեղ կրակոցներ լինելու դեպքում՝ քաղաքում կլսվեր»։

Ստեփանյանը նշեց նաև, որ նախորդ տարվա սեպտեմբերյան մարտերից հետո քաղաքում շարժը դեռ չի վերականգնվել և քաղաքում հանգստացողներ գրեթե չկան։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում