Ներքին գործերի նախարարը հարգանքի տուրք է մատուցել Արամ Մանուկյանի հիշատակին

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:28 20-03-2023
Մարտի 19-ը Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր, ներքին գործերի առաջին նախարար Արամ Մանուկյանի ծննդյան օրն է. այդ կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ներքին գործերի նախարարի տեղակալներն ու գերատեսչության ղեկավար կազմը ծաղկեպսակ են դրել և ծաղիկներ խոնարհել Արամ Մանուկյանի կիսանդրուն։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ՆԳՆ-ից:

Արամ Մանուկյանը (Սարգիս Հովհաննիսյան) ծնվել է 1879 թվականի մարտի 19-ին, Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում։ 1915 թվականի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից էր, ապա՝ Վանի նահանգապետ։

Հայաստանի առաջին հանրապետության անկախության հռչակումից հետո ղեկավարել է երկիրը, ապա կառավարության կազմում զբաղեցրել ներքին գործերի առաջին նախարարի պաշտոնը։
Մահացել է 1919-ին, Երևանում։

Ամենից շատ դիտված

17:50 Հայրը չկարողացավ փրկել․ Շիրակում խեղդված քաղաքացին 5 անչափահաս երեխա ուներ
18:24 Կարենը Վարդենուտից էր, ընտանիքի ավագ որդին. մանրամասներ` հոսանքահարված զինվորի մասին
16:48 Հոսանքահարման հետևանքով զինծառայող է մահացել․ հայտնի է ինքնությունը
00:10 Լևոն XIV պապը կեսարացի հայ Սեդրակ Բարսեղյանի թոռն է. Կոմիտաս վարդապետ Հովնանյան
15:04 Հրաշքներ լինում են. Անահիտ Մանուկյանը՝ 2-ամյա Տիգրանի անհետացման մասին
13:42 Ողբերգական դեպք՝ Շիրակի մարզում․ խոսակցությունների համաձայն՝ ձկնորսներից 1-ը ջրահեղձ է եղել
15:12 Կարիքից ելնելով մեր համայնքում չոբանություն էր անում․ մանրամասներ՝ Արջուտի ողբերգական դեպքից
22:23 Հոսանքազրկվելու պատճառով Գումի շուկայում հարյուրավոր կգ ձկներ են սատկել՝ պատճառելով միլիոնների վնաս
19:04 Մեղրիում էր ծառայում, մեկ տարին նոր էր լրացել․ նոր մանրամասներ՝ հոսանքահարված զինվորի մասին
17:00 Նոր մուտացիա. Փաշինյանը կռվելու է ռուսական ուսադիրներո՞վ