Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:20 20-03-2023

Նովրուզը նշելու նպատակով իրանցիների այցը ՀՀ կտրուկ նվազել է

Ամեն տարվա մարտ ամսին Հայաստան են այցելում Իրանի բազմաթիվ քաղաքացիներ՝ այստեղ տոնելու իրենց Նոր տարին՝ Նովրուզը։

Տուրիզմի ոլորտի փորձագետ Մեխակ Ապրեսյանն ասաց, որ Նովրուզը սկսվում է այս գիշերվանից և ամսի 21-ին արդեն Նովրուզն է։ Խոսելով Հայաստան Իրանից ժամանած զբոսաշրջիկների ակտիվությունից՝ ասաց, որ դա կերևա ժամանակի ընթացքում։

«Նախորդ տարվա տվյալները, երբ ուսումնասիրում ենք, տեսնում ենք, որ 2022 թվին աճ ենք ունեցել նախորդ տարիների հետ համեմատած, նույնիսկ 2019 թվականի հետ համեմատած այցերի աճ ենք ունեցել Իրանից, հուսանք, որ այս տարի էլ կլինի ակտիվ»,- ասաց Ապրեսյանը։

Հարցին, թե տոնը այսօր է, կարող ենք արդեն եղած ցուցանիշները համեմատել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ, Ապրեսյանն ասաց. «Այցելություններ կան, բայց համեմատած անցած և նախանցած տարիների հետ պասիվացել է այցերը»։

Խոսելով նման ցուցանիշի վրա ազդող գործոններով՝ Ապրեսյանն ասաց. «Սա պայմանավորված չէ նրանով, որ կարող է հետաքրքրությունը կորցրած լինեն, այդպես չէ։ Պետք է հաշվի առնենք, որ այսօր մեզ մոտ դոլարի և եվրոյի նկատմամբ հայկական դրամը խիստ արժևորվել է և, ըստ էության, թանկացրել հայկական զբոսաշրջային արդյունքը։ Այս ամենին գումարած՝ Իրանում տիրող գնաճը»,- ասաց Ապրեսյանը։

Ըստ փորձագետի՝ այս ամենի վրա մեծ ազգեցություն ունի նաև այս պահին Իրանում և ողջ տարածաշրջանում տիրող իրավիճակը։

Փորձագետը նշեց նաև, որ այս տարի մեզ մոտ չկան կազմակերպված մեծ միջոցառումներ, համերգներ, որոնք գրավիչ էին իրանցի զբոսաշրջիկների համար այս օրերին։

Ամենից շատ դիտված

21:25 Ամեն նոր պաշտոնի հետ նոր կին է ունենում. Տեր Վրթանեսը` Ալեն Սիմոնյանի մասին
21:55 3 գյուղ` 1 տրանսպորտի հույսին․ մարդիկ ոտքի վրա ու ճզմված են հասնում տուն
09:00 Հայկ Սարգսյանի հեռացման, ՊԵԿ աշխատակից Վլոյի և Գաջի գործարանի տխուր պատմությունը
23:03 Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի ողբերգական վթարից տուժած ընտանիքը դեռ ապաքինվում է․ երեխաներից մեկին վերջերս վիրահատել են
12:45 Կոռուպցիոն սկանդալ՝ Գեղարքունիքում. ովքեր են ձերբակալվել և ում «դաբրոյով» են պաշտոններ բաժանել
23:15 ԱՄՆ-ն ցանկանում է մինչև ձմեռ հասնել պատերազմի դեէսկալացիայի․ Զելենսկի
21:39 Կեղծ պիտակներ և ստերջացված ու հղի շներ
22:02 Ագրարային քաղաքականություն չունենալու գինը. ձկնարդյունաբերության ճգնաժամն ու ազատ շուկայի տապալումը
20:45 Ինչու է ինքնահոս ու անֆիլտր ջուրը Հայաստանում ավելի թանկ, քան հարևան երկրներում
21:00 86-ամյա Ալ Պաչինոն չորրորդ անգամ հայր է դարձել. նրա ընկերուհին 29 տարեկան է