copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:55 20-03-2023

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները չեն կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ. ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.

«Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր մարտի 20-ին ժամը 02:50-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։