Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:59 20-03-2023

Ինչո՞ւ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը․ հույս ունի, որ իր հետևից չե՞ն գալու․ Աբրահամյան

Օրեր առաջ ԱԺ քննիչ հանձնաժողով էր ներկայացել պատերազմի օրերին ԳՇ պետի պաշտոնը զբաղեցրած Օնիկ Գասպարյանը:
Թե ինչ է խոսվել 6 ժամ տևած հանձնաժողովի նիստում դժվար է ասել, որովհետև հանդիպման մանրամասները ներկայացնող միակ դեմքը նույն հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն էր, այն էլ, բնականաբար, նախընտրելի ձևակերպումների և իշխանության քարոզչական թեզերի ներքո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Նա նաև գրել է․

«Իսկ ինչու՞ է մինչև այժմ լուռ Օնիկ Գասպարյանը:
Այս ընթացքում Գասպարյանի ենթակա հրամանատարներ են կալանավորվել, նրան հանձնաժողովի հրավիրած իշխանությունը պատերազմից առաջ ու հետո շարունակում է փոշիացնել բանակաշինության համակարգը, մինչև վերջ վարկաբեկել զինվորականներին, իսկ Օնիկ Գասպարյանը շարունակում է լռել:

Այլ զինվորականի դեպքում ակնկալիքներս մի փոքր այլ կլինեին, բայց ընդհանուր պատկերում գեներալ Գասպարյանն առանցքային դերակատար է եղել` պատերազմի ժամանակ թիվ մեկ զինվորականը և իրավունք չունի հենց այնպես հանձնաժողով ներկայանալու ու լուռ սպասելու իր հերթին:

Թե՞ Գասպարյանը հույս ունի, որ իր հետևից չեն գալու, Քոչարյան Անդրանիկի գովեստի խոսքե՞րն են բավարարել, թե՞ կարծում է երաշխիքներ կան, որ իրեն հանգիստ կթողեն:

Բոլոր դեպքերում Օնիկ Գասպարյանը պարտավոր է արձագանքել ինչպես իր` քննիչ հանձնաժողովի այցին, այնպես էլ` իր ենթակայությամբ կռիվ տված հրամանատարների նկատմամբ կարված գործերին` Գրիգորիի Խաչատուրովից մինչև Միքայել Արզումանյան:

Եթե մտքով չէր անցել, որ բարոյական պարտականություններ ունի, գրված ու չգրված օրենքներ կան, ապա ասածս պետք է ընդունել հուշում/հորդոր, հակառակ դեպքում հաջորդ անդրադարձս այս թեմային աննկարագրելի ցավոտ է լինելու»:

Ամենից շատ դիտված

13:29 Կիևյան փողոցում կրակոցներից վիրավորում ստացած անձը Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահի որդին է
23:59 Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 5 երեխաները տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոններ․ 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
23:20 «Միհր» և «Ատլանտ»․ ՀՀ ՊՆ-ը ներկայացրել է նորագույն սպառազինության կիրառման հմտությունների կատարելագործումը
23:00 Ողբերգական ավտովթար՝ Արագածոտնի մարզում
23:40 Շվեյցարիայի դեսպանատան աշխատակցի կինը Նիգերիայում վարակվել է Էբոլայով
13:00 Արմեն Խաչատրյանը ինտենսիվ կառուցում է զավակների ապագան
22:00 Հռոմի Կոլիզեումի մոտ ոստիկանությունը կանխել է երիտասարդների չարտոնված երթը
21:10 ՔՊ վարչության արտահերթ նիստ է տեղի ունեցել․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
21:20 Փերիս Հիլթոնի օգնականից մինչև միլիարդավոր դոլարների բիզնես․ Քիմ Քարդաշյանի վերելքը
21:40 Արտենիում Զորավար Անդրանիկի նկարը կտեղադրվի այնտեղ, որտեղ նախկինում Լենինի նկարն էր