Ներքին 3 տարի առաջ - 17:06 18-03-2023

Բենզին եմ լցրել սիրածս տղայի վրա ու վառած կրակայրիչը շպրտել իր ուղղությամբ․ կին դատապարտյալի պատմությունը

Անիի հետ ծանոթացել եմ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում՝ ինը տարի առաջ։ Աղջիկը անչափահաս էր՝ ընդամենը 15 տարեկան։ Մոտեցա, որ խոսեմ հետը, ու տեսա այրված ձեռքերը։ Նա ոչ մեկի հետ չէր խոսում, մեկուսացած էր, անընդհատ լաց էր լինում։ Այդ ժամանակ դեռ կալանավորված էր։

Իր համար ճակատագրական պատմությունը մի քանի ամիս առաջ էր տեղի ունեցել։ Անին մեկ տարուց ավելի ընկերություն էր արել իրենից 4 տարի մեծ մի տղայի հետ։ Հավատացել էր, որ զգացմունքները փոխադարձ են։ Սպասել էր, որ չափահաս դառնալուց հետո ամուսնանալու են։

Տղան Անիին առաջարկել, ապա ստիպել էր սեռական կապ ունենալ իր հետ, ստորացրել էր աղջկան։ Իմ հետ խոսելիս 15-ամյա աղջիկը հուզվեց, ասաց․ «Զզվելի բան արեց իմ հետ՝ ստիպելով, ու ես որոշեցի վրեժ լուծել։ Մի օր հետո բենզին եմ լցրել սիրածս տղայի վրա ու վառած կրակայրիչը շպրտել իր ուղղությամբ։ Վայրկյաններ անց փոշմանեցի, փորձեցի հանգցնել կրակը, բայց ուշ էր․․․»։

Տղան հիվանդանոցում մահացել էր։ Անին պատիժ է կրել։ Անչափահաս լինելու հանգամանքը հաշվի է առնվել և նա ընդամենը 5 տարվա ազատազրկման է դատպարտվել։

Համացանցով գտա Անիին։ Ազատության մեջ է, ամուսնացել է ու ուզում է հավատալ, որ կկարողանա ընտանիքը ամուր պահել։ Երեխաներ դեռ չունի։ Դեռ հոգեբանորեն ծանր է տանում այն փաստը, որ ինքը մարդ է սպանել։
Լուսին Ղազարյան

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից