Ռուսաստանին հասցված այդպիսի ծանր վիրավորանքը ռուսները չեն ներելու
copy image url

Ռուսաստանին հասցված այդպիսի ծանր վիրավորանքը ռուսները չեն ներելու

Ներքին 2 տարի առաջ - 23:07 17-03-2023
ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև նախատեսվող վերջին հանդիպումից հետո, որին հայկական կողմը չէր մասնակցել, իրավիճակային որևէ փոփոխություն տեղի չի ունեցել։ Պարզապես այն ժամանակ Լաչինի միջանցքի փակված լինելը Փաշինյանը փորձում էր բարդել ռուսական կողմի վրա և դեմարշներով հայ հասարակությանը ցույց տալ, թե տեսեք՝ ինքն ինչքան է նեղացած ու այդպիսով պատժում է ռուսներին։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝ անդրադառնալով Մոսկվայում երեք երկրների արտգործնախարարների միջև կայանալիք հանդիպմանը։

«Հիմա այդ փուլն անցել է։ Պարզվեց, որ Լաչինի միջանցքը չեն բացվում նաև արևմտյան կառույցները՝ Հաագայի դատարանը և այլն։ Փաստացի եթե նա չմասնակցի Լավրովի ու Բայրամովի հետ, ապա դա կնշանակի, որ Փաշինյանը բացահայտորեն իգնոր է անում ռուսական տարբերակը։ Որպեսզի Փաշինյանը շարունակի իր, այսպես կոչված, «և՛․․․ և՛» քաղաքականությունը՝ հանդիպումներին մասնակցելու է և՛ Մոսկվայում, և՛ Բրյուսելում։ Փորձելու է սակարկել երկու կողմից էլ, և էլ ավելի ծանր վիճակի մեջ է դնելու Հայաստանն ու Արցախը»,- ասաց նա։

Քաղաքագետն առաջիկա հանդիպումը բնորոշում է որպես ոչնչով չառանձնացող ընթացիկ հանդիպում։ Այդուհանդերձ, ըստ նրա, ռուսական կողմն արդեն իսկ գիտի, որ ի դեմս Փաշինյանի, իրեք գործ ունեն մի մարդու հետ, որը փորձում է փոխել Հայաստանի քաղաքական վեկտորը՝ վախենալով այդ մասին անկեղծորեն բարձրաձայնել։

«Իրենք նաև հասկացել են, որ ի դեմս Փաշինյանի՝ իրենք տեսնում են մի մարդու, որը պոտենցիալորեն ուզում է դառնալ հայկական «Սաակաշվիլի»։ Այսինքն, նա էլ այդ մասին գիտի, պարզապես, Փաշինյանը վախենում է այդ մասին հրապարակել այդ ամենը։ Ռուսներն էլ սպասում են, մինչև ինքը հրապարակային ձևակերպի, որ իրենք է կարողանա բաց ձևով քննադատել իրեն»,- ասաց նա։

Աս պահին, ռուսական կողմի վերաբերմունքը Փաշինյանի նկատմամբ, դեռևս հեգնական երանգներ ունի։

«Երբ Բուլգակովի «Շան սրտից» ցիտատներ է մեջբերում, իսկ «շան սիրտը» ռուսական գրականության մեջ ասոցացվում է Շարիկովների հետ։ Այսինքն, մարդկանց հետ, որոնք շնից մարդ են դարձել և ուզում են իրենց երևակայել, որ իրենք լուրջ մարդ են։ Այդ ակնարկը շատ պարզ է։ Բոլոր ռուսական կրթություն ունեցողների համար էլ հասկանալի է, թե ինչ ակնարկ է անում Զախարովան։ Բայց, մյուս կողմից էլ, ինքն ակնարկում է, որովհետև երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ ՀԱՊԿ-ն է դուրս գալիս Հայաստանից, կամ երբ հայտարարում է, որ հայկական կողմը կգնա ՄԱԿ-ի ԱԽ լեգիտիմություն բերելու՝ ինքը (Նիկոլ Փաշինյանը – խմբ․) չի էլ հասկանում, որ ռուսական կողմին հասցված այդպիսի ծանր վիրավորանքը ռուսները չեն ներելու։ Այլ խնդիր է, թե այդ չերելու հարցն ում վրա է կոտրվելու՝ անձամբ Փաշինյանի՞, թե՞ Հայաստանի վրա»,- ասաց նա։

Այս պահին, ըստ քաղաքագետի, ռուսական կողմը դեռևս սպասում է՝ հասկանալու, թե Փաշինյանի գործողություններին, ի վերջո, ինչպես կարձագանքի հայ ժողովուրդը։

«Ռուսական վերնախավն ուզում է հասկանալ, թե հայ ժողովրդի համբերության բաժակը երբ է լցվելու։ Եթե հայ ժողովուրդը չի դիմադրելու Նիկոլ Փաշինյանին, ապա դա նշանակում է, որ հայ ժողովուրդն ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ու նրա քայլերը հենց հայ ժողովրդի քայլերն են։ Իսկ եթե այդպես է, ապա Ռուսատանի դիրքորոշումն արդեն կլինի ադեկվատ։ Այդ ժամանակ Հայաստանը կտեսնի դրա բացասական հետևանքներն ու այդ ժամանակ արդեն ուշ կլինի՝ ինչպես եղավ 1 տարի առաջ ու Արցախյան պատերազմի ժամանակ։ Այն դեպքում, երբ հայ ժողոուրդը կրկեսի դիտորդի կարգավիճակով նայում , թե Փաշինյանն ինչ է անում՝ հետևանքները շատ ծանր են լինելու»,- ասաց նա։