Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 15:15 17-03-2023

Ադրբեջանի իշխանությունները Աղավնո և Ներքին Սուս գյուղերում մինչև տարեվերջ 296 ընտանիք կվերաբնակեցնեն

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, Արցախի Հանրապետության՝ Բաքվի վերահսկողությանը հանձնված Քաշաթաղի շրջանի վերաբնակեցման առաջին փուլը տեղի կունենա մինչև 2023 թվականի ավարտը։ Ինչպես փոխանցում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը, Ասադովն այս մասին ասել է այսօր՝ Ադրբեջանի մեջլիսում ունեցած ելույթի ժամանակ։

Ալի Ասադովը հիշեցրել է, որ նախորդ տարի մայիսի 27-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և առաջին փոխնախագահ Մեհրիբան Մեհրիբան Ալիևայի մասնակցությամբ օկուպացված Կովսականի շրջանի (Զանգելան) Աղալը գյուղում տեղի ունեցավ «Խելացի գյուղ» ծրագրի առաջին փուլի բացման արարողությունը։ Նրա խոսքով՝ առաջին փուլով վերաբնակեցվել է 66 ընտանիք՝ 326 մարդ, իսկ ներկայումս այդ թիվը հասել է 86 ընտանիքի (420 մարդ)։

Ադրբեջանի կառավարության ղեկավարը հայտնել է, որ մինչև տարեվերջ նախատեսվում է սկսել Քաշաթաղի շրջանի վերաբնակեցումը։ Նա նշել է՝ այդ ծրագրի շրջանակներում նախատեսվում է, որ Աղավնո և Ներքին Սուս գյուղերում կվերաբնակեցվի 296 ընտանիք։

Ադրբեջանի վարչապետը հավելել է, որ այս օրերին իրականացվում է օկուպացված Թալիշ գյուղում առաջին 20 ընտանիքների վերաբնակեցումը։

Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաքը, Աղավնո և Ներքին Սուս գյուղերն ընդգրկված էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված Լաչինի միջանցքի կազմում, սակայն 2022 թվականի օգոստոսին՝ միջանցքի երթուղու փոփոխության արդյունքում դրանք նույնպես հանձնվեցին Ադրբեջանի վերահսկողությանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ
11:25 Արման Ծառուկյանն արձագանքել է Քովինգթոնից կրած պարտությանը