Ներքին Խոսք 3 տարի առաջ - 15:21 16-03-2023

Ազնավուրի արձանը կարող է շատ մեծ լինել. հեռանկարը դեպի Մատենադարան կկորչի

Երևանի Ֆրանսիայի հրապարակում կտեղադրվի ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուշարձանը։
Երևանի ավագանու անդամները 49 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեցին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի ներկայացրած նախագիծը։

Երևանու ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն Oragir.News-ի հետ զրույցում, խոսելով ներկայացված նախագծից, ասաց. «Ես իմ կարծիքը հայտնել եմ արդեն, դեռ հանձնաժողովի նիստի ժամանակ, երբ այն բերվեց քննարկման, իմ մտահոգությունը միայն այն է, որ Ազնավուրի արձանը կարող է շատ մեծ լինել և մենք հեռանկարը կորցնենք դեպի Մատենադարան, Մաշտոցի պողոտայից հեռանկարը կարող է խախտվել։ Ճարտարապետական առումով ես խնդիր էի տեսնում, իսկ այն, որ պետք էր Ռոդենի արձանիկը տեղափոխվեր, ես դրան կողմ եմ, որովհետև ի սկզբանե տեղադրելիս էլ պարզ էր, որ արձանը կորում է այդ մեծ տարածքում»,- ասաց Աբգարյանը։

Աբգարյանը նշեց, որ Ազնավուրի 100 ամյանկին ընդառաջ Ազնավուր հիմնադրամի ջանքերով նախատեսվում է նույն արձանը տեղադրել և Երևանում, և Փարիզում։ Քանի որ Ազնավուրը համարվում է Հայաստանի և Ֆրանսիայի կամուրջ, կապող օղակը, քաղաքացի է, որ ներկայացնում է երկու պետություն, դրա համար էլ ընտրվել է Ֆրանսիայի հրապարակը։

Անդրադատնալով այն խոսակցություններին, որոնց համաձայն Զվարթնոց օգանավակայանը պետք է անվանակոչվի Ազնավուրի անունով՝ Աբգարյանն ասաց. «Ես նման խոսակցությունների հանդիպել եմ, բայց չեմ կարծում, որ դրանք եղել են պետական մակարդակով, Զվարթնոցը բրենդ է։ Մենք գիտենք, որ այն ունի սեփականատեր՝ մարդ, ով աշխատեցնում է այդ օդանավակայանը, ես կարծում եմ, որ առաջին հերթին այս որոշումը պետք է կայացնի նա, ում պատկանում է օդանավակայանը»,- ասաց Աբգարյանը։

Երեկ ես այդ հարցը տվել եմ և ասել են, որ այս պահի դրությամբ դեռ պարզ չէ՝ ով է լինելու հեղինակը, որտեղ է ձուլվելու, արդյոք ֆրանսյական կողմն է անելու, թե հայկական, այսինքն՝ բավականին մշուշոտ է բուն արձանի ձուլման հարցը»,- ասաց Աբգարյանը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից