Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:19 15-03-2023

Այդ 5-րդ շարասյունն առոք-փառոք բազմած է կառավարության շենքում․ Վրթանեսյան

«Եթե Հայաստանում 5-րդ շարասյուն կա, ապա այդ 5-րդ շարասյունն առոք-փառոք տեղավորված է Հանրապետության հրապարակի կառավարության մասնաշենքերում և այլ պետական կառույցներում՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի թիմի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը՝ անդրադառնալով Փաշինյանի կողմից նախօրեին արած հայտարարությանը։

«Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ փորձում է ինչ-որ մեղավորներ նշանակել։ Ընդ որում, այնպես չէ, որ մի քանի օրից էլ մեկ այլ բան չի ասի։ Իր մոտ դա անընդհատ է։ Նույնիսկ քաղաքականությունից ամենահեռու մարդիկ այս 5 տարում արդեն հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բանի մեղքն իր վրա չի վերցնում, նույնիսկ երբ ուղղակիորեն իր մեղքն է լինում»։

Փաշինյանի հայտարարություններն ամեն օր միմյանցից տարբերվում են․ հայտարարեց Վրթանեսյանը։ Հարկ չհամարեց այդ հայտարարություններին առանձին անդրադառնալ։ Այդուհանդերձ, իր խոսքով, 44-օրյա պատերազմի ընթացքում եղել են մի շարք բացթողումներ, որոնք էլ հանգեցրել են անցանկալի հետևանքների։

«Իրեն մեկնաբանելն անշնորհակալ գործ է, որովհետև իր ասածները հատուկ այն բանի համար են դաշտ նետվում, որ անընդհատ քննարկման առարկան լինի հենց ինքը։ 44-օրյայի ժամանակ եղել են լոգիստիկ խնդիրներ, մատակարարման խնդիրներ։ Եղել է պետական ապարատի շատ վատ աշխատանք։ Որտեղ պետք է համալրումներ ուղարկվեին, չեն ուղարկվել։ Ըստ էության՝ խախտվել են պլանները, որովեհտև, իմ կարծիքով, խնդիր ունեին Նիկոլ Փաշինյանի կարճաժամկետ PR ու ինքնագովազդ հայտարարելու։ Հայտարարվել է հակահարձակումերի ու օպերացիաների մասին»,- ասաց նա։

Ռազմագետի խոսքով՝ այս ամենի քննարկումն իմաստ չունի, եթե մենք չենք քննարկում պետական համակարգի գործունեությունը 44-օրյա պատերազմի ժամանակ։

«Ընդհանրապես, պատերազմները ոչ թե զուտ զինված ուժերի բախումներ են, այլ ցանկացած պատերազմ պետական համակարգերի բախում է։ Պատերազմի արդյունքը որոշվում է պետական համակարգերի, այսպես ասած՝ ծավալած գործունեության արդյունավետությամբ։ Եթե մի պետական համակարգ արդյունավետ չի աշխատում, թե ինչ պատճառներով, դա այլ հարց է, ապա այդ պետությունը միշտ էլ պարտվում է պատերազմում։ Չի կարող լինել կաթվածահար եղած պետական համակարգ ու օրինակ՝ շատ հոյակապ բանակ։ Բանակը կարող է մի քանի օրվա, մի քանի շաբաթի խնդիրները կատարել, բայց եթե ժամանակին համալրումները ենի ստանում, մատակարարումը ժամանակին չկա, ապա այդ բանակը շանս չունի հաղթելու։ Դա այն է, ինչ, ըստ էության, կտարվել է 44-օրյայի ժամանակ»,- ասաց նա։

Փորձագետը հիշեց նաև պետական համակարգը կաթվածահար անելու մեկ ակնհայտ օրինակ։

«Փոխանակ, օրինակ, նորմալ կազմակերպեին զորահավաքը, ի՞նչ արվեց։ Հայտարարվեց, որ պետք է ինչ-որ կամավորական ջոկատներ ստեղծել։ Բոլոր ՏԻՄ-երը, որոնք պետք է թիկունքում իրենց խնդիրները կատարեին, կսեցին թատերական ինչ-որ ջոկատներ ստեղծել, որոնց միակ նպատակը համազգեստով լուսանկարվելն էր, ըստ էության։ Օրինակ՝ Տեղերում ամբողջ պետական ապարատի աշխատանքը կաթվածահար արվեց։ Հիշեցնեմ նաև, որ նոյեմբերին՝ հենց պատերազմից հետո, կառավարության աշխատողներից բացահայտում էր արել, որ 44 օրվա ընթացքում ընդամենը 1 հանձարարություն է ստացել։ Եվ սա այն դեպքում, երբ պետական ապարատն այդ ժամանակ պետք է աշխատեր 24/7 ռեժիմով։ Բայց փոխարենը մարդիկ նստած էին, լավագույն դեպքում ֆեյսբուքում ինչ-որ քոմենթներ էին գրում, այլախոհներին ու քննադատներին քարկոծում էին։ Դա էր ամբողջ պետական ապարատի աշխատանքը»,- ասաց նա։

Ամենից շատ դիտված

22:16 ՇՊՀ ռեկտորի վրաերթից հետո՝ բազմաթիվ կոտրվածքներ, լրագրողի նկատմամբ ագրեսիա․ ինչ են փորձում թաքցնել
12:18 Մեկ ամիս էր, որ զորակոչվել էր բանակ, ընտանիքի ավագ որդին է․ նոր մանրամասներ՝ մահացած 19-ամյա զինծառայողի մասին
16:59 «ՀԷՑ-ը գցել են իրենց ոտքին». ՊԵԿ-ն արդեն 78 մլն-ով տուգանել է Ռոմանոս Պետրոսյանի հիմնարկը
20:28 Դեբեդը 60 մետրով խորացել է ՀՀ տարածք, վարարումներից ՀՀ տարածքը փոքրացել է․ Ոսկան Սարգսյան
22:00 ՆԳՆ-ն ձեռք է բերում 1,9 միլիարդ դրամի միջքաղաքային ավտոբուսներ. ու՞մ պետք է տեղափոխեն
20:14 Ձերբակալվել է Վանաձորում և Գյումրիում 4 միլիոն եվրո արժողության ծրագիրը 4 տարի ղեկավարած Նատալյա Լափաուրին
09:00 Համ սփյուռքին քծնում են, համ ասում են` պետք չէ մեզ, համ էլ 294 միլիոն դրամ են ծախսում
11:56 Ընտրեցինք Փաշինյանին, որ մեզ էս օրը քցի՞․ ակցիայի մասնակից
09:41 Զինծառայող է մահացել․ ՊՆ
11:49 Քաղաքացին ապտակեց ոստիկանին․ լարված իրավիճակ՝ Կառավարության դիմաց