Բաքվի առաջարկը ծուղակ է. ԱՀ ԱԺ պատգամավոր
copy image url

Բաքվի առաջարկը ծուղակ է. ԱՀ ԱԺ պատգամավոր

Ներքին 2 տարի առաջ - 19:49 15-03-2023
«Առաջին անգամը չէ, որ մենք նման շեշտադրում ենք արել, և բնականաբար սա կապված է որոշակի իրարից տարբերվող հայտարարությունների հետ, որ պարբերաբար հնչում է Հայաստանից»,- այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախի իշխող «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ խոսելով օրեր առաջ Արցախի ԱԺ խմբակցությունների կողմից տարածված հայտարարության մասին։

«Մենք ևս մեկ անգամ ցույց ենք տվել և ընդգծել, թե ինչ օրակարգով է առաջ գնում Արցախը, և որն է մեր պատկերացրած ապագան»,- ասաց Հարությունյանը։

Ըստ Հարությունյանի՝ ՀՀ վարչապետը իր երեկվա մումուլի ասուլիսում խոսել է նաև այն իրականության մասին, ինչ կա։

«Ես նաև կուզենայի ընդգծել, որ սա ոչ թե ինչ-որ նախասիրության հարց է, այլ գոյաբանական հարց է, կյանքի-մահվան հարց է։ Վարչապետը այլ հարցերի մեջ թերի իրականությունը ակնարկեց, որտեղ ասաց, որ պարզ է դառնում, որ Ադրբեջանի վերջնանպատակը հենց էթնիկ զտումներ և ցեղասպանություն իրականացնելու շուրջ լեգիտիմություն ստանալն է։ Սա է այն հիմքը, որ Արցախը այլընտրանք չունի, և սա է միակ ճանապարհը, որով կարող է այս հակամարտությունը լուծվել»,- ասաց Հարությունյանը։

Խոսելով Փաշինյանի հնչեցրած այն մտքից, որ Ստեփանակերտը ևս բանակցություններում պետք է հանդես գա, Հարությունյանն ասաց. «Այս կապակցությամբ մենք ամիսներ առաջ անվտանգության խորհրդի մակարդակով հայտարարություն ենք արել, որտեղ ասում ենք, որ մենք չենք բացառում և չենք հրաժարվում բանակցելուց, և սա բնականաբար մեր նպատակներից մեկն է՝ լինել բանակցային լիիրավ կողմ, բայց այստեղ շատ կարևոր է՝ հենց լինել բանակցային կողմ և բանակցել որպես լիարժեք բանակցությունների սյուբեկտ, և սրա համար մենք կարևորում ենք, որ պետք է ստեղծվի համապատասխան միջազգային մեխանիզմ, որոնց շրջանակում մենք կկարողանանք բանակցել։ Մեզ նախ և առաջ այս բանակցությունները կտանք այն մակարդակը, որը մենք ցանկանում ենք և մեզ՝ որպես լիիրավ կողմ, կվերականգնենք և մյուս կողմից՝ կստեղծենք նաև երաշխիքներ, որ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները և ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունները կպահպանվեն,- ասաց պատգամավորը և հավելեց, որ այլ ձևաչափում իրենք բանակցություններ չենք պատկերացնում։

Խոսելով Բաքվի առաջարկից, որ պաշտոնական Ստեփանակերտը կարող է այցելել Բաքու և տեղում քննարկել ինտեգրացիոն գործընթացները, Հարությունյանն ասաց. «Բաքվի առաջարկը, ես կարծում եմ, ծուղակ է։ Նրանք փորձում են ստեղծել իմիտացիա, թե իբր կատարում են իրենց վրա ստանձնած միջազգային պարտավորությունները, որովհետև նույն ասուլիսի ժամանակ վարչապետն ասաց, որ Մյունխենում Ալիևը խոստացավ միջազգային գործընկերների ներկայությամ, որ կստեղծի հարթակ որը օժտված կլինի միջազգային ուժով, որի շրջանակում երկխոսություն կսկսի Ստեփանակերտի հետ, բայց հիմա նա փորձում է կեղծ ձևակերպել, որ սա է քայլը, և այս ձևաչափը ներկայացնել ձևաչափ, որն ինքը պարտավոր էր ստեղծել։ Ես կարծում եմ, որ մենք այս ծուղակի մեջ չենք ընկնի, և մինչև չստեղծենք համապատասխան պայմաններ, բանակցությունները կարող են միայն տեխնիկական հարցերի շուրջ լինել այն ձևաչափով, որով արդեն իսկ եղել են, այսինքն՝ ռուս խաղաղապահների միջնորդությամբ և ներկայությամբ»,- եզրափակեց Հարությունյանը։

Ամենից շատ դիտված

19:12 Երեխաներին կապկպել են դպրոցի զուգարանում, թմրանյութ տվել․ սարսափելի դեպք՝ Մխչյանում
22:06 2-ամյա Տիգրանի ընտանիքը դիմում է հանրությանը
11:34 Մերձավանի դպրոցի տնօրենը կազատվի աշխատանքից. ԿԳՄՍՆ
21:00 Ես պարտաճանաչ, խեղճ, խելոք ու առանց թիկունքի ուսուցիչ եմ եղել, դրա համար էլ այս օրն եմ ընկել
19:00 Երեկ իմ և փոխտնօրենի համար շտապօգնություն է եկել․ Մերձավանի դպրոցի տնօրենը՝ ստեղծված քաոսի մասին
17:00 Պատմության ուսուցչուհին միշտ էլ մաստակ է ծամել․ ինչ է տեղի ունեցել Մերձավանի դպրոցում 
13:18 Դուրս կշպրտեմ, չափերդ ճանաչի, այ տղա, էս ի՞նչ լկտիություն ա․ Լևոն Քոչարյանի ելույթից հետո ԱԺ-ում իրար են ծեծում
12:43 Որ երկրներն անցան «Եվրատեսիլ 2025»-ի եզրափակիչ փուլ
16:10 Մի պահ պատկերացրեք, էս տղաները վաղը ծառայելու են․ շուտով բոլոր դպրոցներն են այս վիճակում հայտնվելու
09:36 Ողբերգական դեպք՝ Երևանում․ հայտնաբերվել է Հրազդան գետն ընկած երիտասարդի մարմինը․ հայտնի է ինքնությունը

Ձեզ գուցե հետաքրքրի