Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:15 15-03-2023

Ռուսաստանը և Սիրիան համատեղ ջանքերով զգալի հաջողություններ են արձանագրել ահաբեկչության դեմ պայքարում. Պուտինը՝ Ասադին

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Սիրիան իրենց համատեղ ջանքերի շնորհիվ միջազգային ահաբեկչության դեմ պայքարում զգալի հաջողություններ են արձանագրել։ Ինչպես փոխանցում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, Պուտինն այս մասին ասել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի հետ կայացած հանդիպման ժամանակ։

Պուտինն ընդգծել է, որ Մոսկվայի և Դամասկոսի հարաբերությունները զարգանում են։ «Մենք մշտական ​​կապի մեջ ենք, և մեր հարաբերությունները զարգանում են: Մեր համատեղ ջանքերի և Սիրիայում ռուսական զինված ուժերի վճռական ներդրման շնորհիվ զգալի արդյունքներ են ձեռք բերվել միջազգային ահաբեկչության դեմ պայքարում»,- ասել է նա։

Ռուսաստանի առաջնորդն ընդգծել է, որ ձեռք բերված արդյունքները հնարավորություն են տալիս կայունացնել սոցիալ-տնտեսական և ներքաղաքական իրավիճակը։

Վերջինս միևնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի ժողովուրդը բախվել է ևս մեկ շատ լուրջ աղետի՝ երկրաշարժի։ Նրա խոսքով՝ ավերիչ երկրաշարժերը ավելի են սրում իրավիճակը։ Նա շեշտել է, որ իրենք իսկական ընկերների նման փորձում են աջակցել Սիրիային։

Վլադիմիր Պուտինը հիշեցրել է, որ աղետից հետո Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ենթակայության տակ գործող ստորաբաժանումներն աշխատել են Սիրիայում։

Ռուսական կողմից բանակցություններին մասնակցել են նաև այդ երկրի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, շինարարության և բնակարանային և կոմունալ տնտեսությունների նախարար Իրեկ Ֆայզուլինը, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը, նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան