Ներքին 3 տարի առաջ - 16:10 15-03-2023

Նիկոլ Փաշինյանը պետք է չափերը ճանաչի, իրեն գժի տեղ դնողը լրջությունից խոսելու իրավունք չունի. Մամիջանյան

«Նիկոլ Փաշինյանը պետք է իր չափերը լավ ճանաչի ու իր չափերը չանցնի։ Մարդ, ով իր իսկ խոսքերով իրեն գժի տեղ էր դնում, լրջությունից խոսելու իրավունք չունի»,- այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ նախօրեին տեղի ունեցած ասուլիսին, որտեղ նա խոսել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին։

Պատգամավորը նշեց, որ կսահմանափակվի այսքանով, քանի որ կոռեկտությունը թույլ չի տալիս ավելին ասել։

Նշենք, որ Փաշինյանը մարտի 14-ի ասուլիսում արձագանքել է Սերժ Սարգսյանի հայտարարություններին, թե 2018-ից ի վեր՝ Հայաստանը ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, ու 44-օրյա պատերազմի ժամանակ բանակի անձնակազմի ու զինամթերքի 50 տոկոսն է ներգրավված եղել ռազմական գործողություններում:

«Ինձ դառնացնում է, որ այդ լրջության մարդը ղեկավարել է Հայաստանը: Ո՞նց կարելի է այդքան անլուրջ լինել: Հազարավոր կամավորներ են մասնակցել պատերազմին, որևէ մեկն ասե՞լ է, որ զենքի պակաս են ունեցել: Կատարյալ սուտ է, որ 2018-ից ՀՀ-ն ռազմատեխնիկական օգնություն չի ստացել, օգնություն ասելով ի՞նչ նկատի ունեն, կարո՞ղ է նկատի ունեն ձրի զենք, եթե ձրի զենք, չասեմ՝ ձրի զենքն ինչ է», - նշել է Փաշինյանը։

Հայկ Մամիջանյանի խոսքով՝ Փաշինյանը չկարողացավ հերքել Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե ԶՈւ 50%-ից պակասն է ներգրավված եղել 44 օրյա պատերազմում։ «Փաշինյանը պատասխանեց մի փնթի մանիպուլյացիայով՝ մեջբերելով կամավորականների հերոսությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է սպառազինությանը, պատգամավորը հիշեցրեց, որ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ստացել է անվճար օգնություն՝ 50 հազար տոննա սպառազինություն, որին, ըստ նրա, երեկ Փաշինյանը փորձում էր արձագանքել քմծիծաղով։

«Վերահաստատում եմ՝ 2018թ-ից այս կողմ ՀՀ-ն սպառազինության աջակցություն-օգնություն չի ստացել։ Ես հիմա չեմ էլ ուզում խոսել իր ու իր թիմի կողմից «փողը տալիս ենք, զենքը չեն տալիս թեզերին», բայց պետք է ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ այդ թվի մեջ շուրջ 300 միլիոնը կազմում է մեր իշխանության օրոք կնքված զենքի ձեռքբերման պայմանագրերը, որից մի քանիսը ինքը անմտաբար փոխել է՝ ՀՕՊ համակարգերը փոխարինելով առանց ռակետաների, սելֆիի համար ՍՈւ–երով»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։ւ

Ինչ վերաբերվում է «5-րդ շարասյան» մասին Փաշինյանի դիտարկմանը, Հայկ Մամիջանյանը պատասխանեց. «Դա հետագայում ՊՈԱԿ-ի կողմից պատրաստվելիք և ֆեյքերի կողմից տարածվելիք՝ Փաշինյանը մեղավոր չէր, բանակը չկռվեց, գեղարվեստական կինոնկարի թրեյլերն էր: Ոչ ոք իրավունք չունի հայոց փառապանծ բանակի մասին նման ակնարկներով խոսել»: Հայկ Մամիջանյանը մեր բանակի մարտիկներին՝ զինվորից-գեներալ, խնդրեց. «Դուք էլ բացի ձեր զինվորականի մունդիրի պատվից, կորցնելու բան չունեք՝ սկսեք խոսել պատերազմի ժամանակ մատակարարման մասին, կազմակերպման, լոգիստիկայի, Սյունիքից զորքերի հետքաշման հրամանի մասին և անօրինական ու հակապետական բոլոր հրամանների մասին, որ ստացել եք: 30 տարի դուք եք մեզ պաշտպանել, խոստանում եմ՝ ինչ հնարավորություններ ունեմ՝ իրավականից-տեղեկատվական և ֆիզիկական պաշտպանությունը, համեստ հնարավորությունների չափով, ապահովել: Հետո արդեն ուշ է լինելու»:

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել