Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 16:32 14-03-2023

Հինգ տանկ խոցած 18-ամյա Աշոտի եղբայրը չի համակերպվում իրականության հետ

Աշոտը անմահացավ Մատաղիսում։ Բազմազավակ ընտանիքում ծնված տղան ժամկետային զինծառայող էր։ Աշոտը քաջ էր և զոհվել է հերոսի մահով։

«Ամենաշատը Աշոտի հետ էի կապված։ Իր մասին պատմելու շատ բան կա, բայց չեմ կարող խոսել։ Իմ համար ծանր է խոսել փոքր եղբորս մասին։ Եղբորս ու իմ տարբերությունը հինգ տարի էր։ Աշոտը տանկիստ էր ու 18 տարեկանում շատ բան հասցրեց անել։ Ոչ ոք չի պատկերացնի բարկությանս չափը։ Ո՞վ կպատասխանի իմ հարցին՝ 18 տարեկան տղու վրա ինչի՞ էդքան բան դրվեց»,- Oragir․News-ի հետ զրույցում ասաց հերոսացած Աշոտի եղբայրը՝ Պարգևը։

Մայրը՝ Ալինա Ղուկասյանը, 6 զավակ է ունեցել՝ հինգ որդի և մեկ դուստր։ Ցավը խեղդում է, չի կարողանում խոսել։

«Աշոտը ուրիշ էր, բազմակողմանի զարգացած էր։ Սիրում էր նկարել, երգել, կյանքն էր սիրում։ Ուզում էր իրավաբան կամ բժիշկ դառնալ»,- հուզմունքը չի կարողանում զսպել մայրը։



Հայրը փորձում է իրեն ամուր պահել․ «Անասելի հայրենասեր էր, աննկարագրելի։ Չգիտեմ` ինչ ասեմ։ Մտածում եմ` երևի իրա ճակատագիրն էր»։

Եղբայրը՝ Պարգևը, ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին։ Նա նույնպես վիրավորվել է։ Սիսիանի շրջանի Շաքե գյուղում ծնված Աշոտը պատերազմի օրերին խոցել է 5 տանկ, երկու «ուրալ», 1 ԱԹՍ և իր կյանքի գնով փրկել երեք վիրավորների։

Լեգենդար «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը նորածին թոռնիկին տվել է հերոսի անունը։ «Ազատամարտիկների ընտանիքում մեծացած տղան չէր կարող չկռվել մինչև վերջ։ Ես հպարտ եմ, որ իմ ընտանիքում Աշոտ անունով հայ է մեծանում»,- ասում է Անահիտ Մարտիրոսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ամենից շատ դիտված

19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
19:42 «Աթենք» մսամթերքի գործարանից 25-ամյա աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոց
21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
19:09 Արսեն Հարությունյանը Փաշինյանին է ներկայացրել իր նվաճած չեմպիոնական գոտին
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
11:10 Տարադրամի փոխարժեքները
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
20:04 Ստեփանավանի քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուն երկու ամսով կալանավորվել է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին