Ներքին 3 տարի առաջ - 13:57 14-03-2023

Էսօր ՀՀ-ում որևէ մեկի դեմ գործ սարքել հնարավոր չի․ մեր իշխանությունն արժեքներով է առաջնորդվում․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով` երբ փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը քաղաքապետարանի բյուջեով կատարվող ծրագրերը ծառայեցնում է որպես քարոզարշավ, դա կոռուպցիա չէ:

«2018 թվականից մինչև օրս Երևանում շրջանառությունից դուրս է բերվել 1000 հուսահատության գազել, դա ընդհանուր գազելների թվի 70 տոկոսն է: Այսօրվա դրությամբ` հազարից ավելի մահվան վերելակներ են փոխվել: Ասում եք՝ Տիգրան Ավինյանն իր քարոզարշավի համար, կներեք, Երևանի ավագանու ընտրությունները քաղաքական ընտրություններ են ու մենք ենք այդ պարտավորությունը ստանձնել. եթե դուք համարում եք, որ նոր ավտոբուսների ձեռքբեումը կոռուպցիա է, վերելակների փոխումը կոռուպցիա է, նոր աղբատար համակարգի ստեղծումը կոռուպցիա է, ճանապարհների ասֆալտապատումը կոռուպցիա է՝ ուրիշ խնդիր է, այլ բան, ինչպես գիտենք, ցավոք սրտի, գնումների ու այլ ոլորտներում միշտ էլ ռիսկեր կան ու այդ ռիսկերը մենք էլ ենք բացահայտում, դուք էլ եք բացահայտում, ոչ մի բան անարձագանք չի մնում», - պատասխանելով լրարողի հարցին`ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով` կոռուպցիոն բացահայտումները շատացել են, ինչը նշանակում է, որ կռուպցիան շատացել է:

«Գիտեք, 2019 թվականին, ցավով եմ ասում, մեր քաղաքական թիմի անդամ կար կալանավորված կոռուցպիոն մեղադրանքով, այսօր մեղադրյալի կարգավիճակ ունեն իմ առաջարկությամբ նշանակված բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա վկայում է, որ մեր պայքարը կոռուպցիայի դեմ լինելու է անկոմպրոմիս: Հայաստանում համակարգային կոռուպցիա, հաստատում եմ՝ չկա, որովհետև, եթե համակարգային կոռուպցիա լիներ, բացահայտումները չէին լինի», - ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը վստահեցնում է՝ Հայաստանում իրավական համակագում ոչ մեկն իր վրա պատասխանատվություն չի վերցնի հորինված գործ ստեղծել:

«Այսօր Հայաստանում որևէ մեկի դեմ գործ սարքել ուղղակի հնարավոր չէ: Մեր իշխանությունն, իսկապես, առաջնորդվում է արժեքներով, ինչքանով հաջող, ինչքանով անհաջող՝ դա երկրորդ խնդիրն է, բայց որ առաջնորդվում է արժեքներով՝ ակնհայտ է: Այսօր դատական համակարգում աշխատում են մարդիկ, ովքեր այնքան սկզբունքային են, որ նրանց գործունեության պայմաններում որևէ մեկի վրա գործ սարքել հնարավոր չէ: Նախ`այդ հրահանգը չի լինի, 2-րդն էլ` հրահանգը կատարող չի լինի», - ասաց վարչապետը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան