Ներքին Խոսք 3 տարի առաջ - 14:14 14-03-2023

Ճգնաժամային իրավիճակներում պետք չէր նման քայլերի դիմել. Հովսեփյանը՝ կադրային փոփոխությունների մասին

Երեկ հայտնի դարձավ, որ Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը դիմում է ներկայացրել՝ զբաղեցրած պաշտոնից հրաժարվելու վերաբերյալ։

Ավետիսյանն իր հրաժարականի դիմումում նշել էր, որ պաշտոնից հրաժարվելու անմիջական և միակ պատճառն այն է, որ իր պաշտոնավարման ընթացքում, առանց իրեն տեղեկացնելու, իր մեջքի հետևում Առողջապահության համակարգի ղեկավարի պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվել մեկ ուրիշի՝ դրանով իսկ տպավորություն ստեղծելով, որ գործընթացը գաղտնի է։

Oragir.News-ի հետ զրույցում ՔՊ նախկին պատգամավոր, Արցախի սոցիալական զարգացման հիմնադրամի տնօրեն Սոֆյա Հովսեփյանը, խոսելով հրաժարականի դիմումի ներկայացման Ավետիսյանի մատնանշած պատճառից, ասաց, որ իր համար արդեն ծիծաղելի են դարձել այդ խոսույթները և եզրույթները։

«Նույն կերպ իր ժամանակահատվածում, մինչև իր նշանակումը, արդեն նշանակված առողջապահության նախարարը, որը ճգնաժամային ժամանակահատվածում, ամբողջ ծանրաբեռնվածությունը իր ուսերի վրա էր վերցրել, առանց քննարկման ազատվեց աշխատանքից հենց իր քաղաքական թիմի կողմից, և հենց այդ նույն մարդու թիկունքում պաշտոնը առաջարկվել էր իրեն, այսինքն՝ սա վարքային կրկնողություն է և շատ բան չի փոխվել։

Այնպես չէ, որ իր թիկունքի հետևում են բանակցել, նույն կերպ մյուսի թիկունքի հետևում արդեն փնտրում էին իրեն»,- ասաց Հովսեփյանը։

Հովսեփյանը նշեց, որ այդ վարքագիծը նոր չէ և եղել է մինչև իր նշանակումը և այդպես շարունակվում է։ «Դա տրամաբանական է արդեն, եթե նախարարը դուրս է եկել իր թիմով, այդպես է լուծվել հարցը»,- ասաց Հովսեփյանը։

Գնահատելով Սամվել Ավետիսյանի պաշտոնավարման արդյունավետությունը՝ Հովսեփյանն ասաց. «Շատ կարճ ժամանակահատված է պաշտոնավարել, գոնե մեկ-երկու հարցով առնչվել եմ, արդյունավետ համագործակցություն է ստացվել, ինչը չեմ կարող հերքել»։

Հարցին, թե երբ նման հաճախականությամբ նախարարներ են փոխվում, կարո՞ղ է արդյունավետ կառավարում լինել, Հովսեփյանը պատասխանեց, որ այս իրավիճակը դեռ նախկին պետնախարարի նշանակումից հետո է առկա և մինչ օրս կան շատ կարևոր գերատեսչություններ, որոնք մնացել են ժամանակավոր պաշտոնակատարի հույսին։

Հովսեփյանը նշեց նաև, որ այս ճգնաժամային իրավիճակներում պետք չէր նման քայլերի դիմել. «Այն ճգնաժամը, որը Արցախի դեպքում է, այստեղ պետք է աշխատել, հասկանալ յուրաքանչյուր կարողությունը, հասկանալ՝ որքանով այդ մարդկանց կարողությունը չէր ներում, նոր բերել մարդկանց։ Մասնավորապես խոսվում է, որ անձնական խնդիրներ չունենք մենք՝ աշնակ-դաշնակ, չգիտեմ ինչ չենք նայում, ապա չպետք է արվի դա, բայց փաստացի արվեց, ի սկզբանե բոլորը գլխատվեցին, հիմա արդյունքում նույն բանը պետք է կրկնվի կամ շարունակվի»։

Ամենից շատ դիտված

13:30 Արցախը` «նիկոլական լվացքատուն». 467 մլն դոլարի նվերները և մեզ վրա մնացած միլիարդները
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
11:12 ԵՊՀ ռեկտորի կինը տարիներ շարունակ չի՞ ներկայացել աշխատանքի. մանրամասներ համալսարանից. Aravot.am
15:18 Գեղարքունիքում «Kia»-ի ուղևորի՝ Հայաստանում հայտնի ԲԿ-ի բժիշկ-սրտաբանի մոտ հայտնաբերվել է մարիխnւանա
22:37 Խաչիկ գյուղի հանքի տարածքում «ԿամԱԶ»-ը կողաշրջվել է․ 63-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց
22:30 Ընդդիմությունը պետք է ընտրությունների գիշերը դուրս գար փողոց և փորձեր իր քվեները պաշտպանել. Տիգրան Աբրահամյան
19:16 Քաջարանում բախվել են «Կամազ»-ը և «Kia Forte»․ բժիշկները պայքարում են վերջինի վարորդի կյանքի համար
23:48 Ծառուկյանն ու Հարությունյանը՝ աշխարհի լավագույնների շարքում․ RAF-ը հրապարակել է առաջին վարկանիշները
11:19 Ադրբեջանցի հովիվ է հատել ՀՀ սահմանը. որտեղ է նա հիմա
11:58 Վայոց ձորի մարզում 3 ամսական երեխա է մահացել