Արտաքին 3 տարի առաջ - 00:18 14-03-2023

Վրաստանում ապակայունացված վիճակ է. բևեռացումը ցանկանում են վերացնել, բայց ընդդիմությունը չի ընդունում խաղի կանոնները

Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաները։ Հասկանալու համար, թե այժմ ինչ իրադարձություններ են տեղի ունենում այնտեղ, որն է իշխանության և ընդդիմության գործունեության նմանատիպ պատճառը և որքան է շարունակվելու լարված իրավիճակը, զրուցեցինք վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ, ով մեզ հետ զրույցում մանրամասնեց վերջի շրջանում տեղի ունեցող իրադարձությունները։

«Վրաստանում կան տարբեր քաղաքական ու հասարակական շերտեր, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խնդիրը, որն օրենքին դեմ էր։ Հիմա օրենքի հարցը լուծվեց, ձերբակալվածներ անգամ կային ու կարելի էր մտածել, որ հարցը դրանով կարող էր լուծվել ու դուրս գալ այս պրոցեսից, բայց ոչ։ Ամեն դեպքում ճիշտ չէ, որ մարդիկ ոգևորվոում են, քանի որ Հայաստանում ևս նմանատիպ զարգացումներ են, իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ որոշ փոփոխություններ են լինելու․ ԵՄ անդամ դառնալու համար փորձում են ձևավորել ինչ-որ մի կառույց։ Բացի դա՝ Վրաստանի հասարակությունը բևեռացված է, և նաև այդ կետերից մեկը բևեռացման վերացումն է, իսկ այսօր իշխանությունները բաց խոսում են նրա մասին, որ ընդդիմությունը հարց չի կարող լուծել, և դրա համար նրանք մի կողմից իշխանությանը կորցնելու են որպես վերահսկիչ ու հանրային օրակարգ ձևավորող»։

Մելիքյանի խոսքով՝ օրենսդրական նախաձեռնության տապալումից հետո միայն պարզ դարձավ Արևմուտքի համար էլ, որ Վրաստանում ապակայունացած իրավիճակ է։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
11:02 Երևանում՝ ոստիկանության ակադեմիայի մոտ, BAW-ը բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան վիրավորներ
15:40 Wildberries-ի խոշորագույն պահեստի հրդեհից հետո Մոսկվայի մարզի երկինքը ծածկվել է թանձր ծխով
12:38 Ֆրանսիայի դեսպանատանն անցկացված միջոցառման հյուրերից մի քանիսը հայտնվել են հիվանդանոցում. Armat Media