Ներքին 3 տարի առաջ - 23:37 13-03-2023

Պատկերացրեք՝ ինչ պատկեր կլիներ, եթե ավելի երկար աշխատեինք․ Անի Սամսոնյան

«Հաշվեքննիչ պալատը հասցրել է ուսումնասիրել տարբեր օղակներին մեր ուղարկած հարցումների միայն փոքր մասը։ Ինչպես տեսնում եք, նույնիսկ փոքր մասի ուսումնասիրությունն էլ տվել է իր արդյունքները»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՀԿ կառավարման խորհրդի անդամ, այդ ժամանակ ԱԺ ԼՀԿ խմբակցության կողմից նախաձեռնված ԱԺ քննիչ հանձնաժողովի անդամ Անի Սամսոնյանը՝ անդարադառնալով մեր այն դիտարկմանը, որ ՀՀ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանը հանձնաժողովի անդամներին ու ղեկավարին մեղադրել է իր վրա ցեխ շպրտելու և նախարար եղած ժամանակ իր կատարած աշխատանքի արդյունավետության վերաբերյալ հանրության շրջանում կասկածներ սերմանելու մեջ։

«Լուսավոր Հայաստան խմբակցության նախաձեռնությամբ և իրավունքի ուժով ստեղծված Կորոնավիրուսի համավարակի հետևանքները քննող հանձնաժողովը մոտ 260 հարց է ուղարկել Կառավարություն, ՄԻՊ գրասենյակ, ուսումնասիրության համար Հաշվեքննիչ պալատին և այլ պետական մարմիններ։ Ուղարկված հարցը բխում էին ստեղծված համավարակային իրավիճակում բոլոր ոլորտներում գրանցված և հավաքագրված խնդիրներից, մանրամասն մշակվել էին և պարզաբանման համար ուղարկվել իրավասու գերատեսչություններին»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ ԱՆ նախկին նախարարի հայտարարությանը, թե ինքը մի քանի անգամ դիմել է հանձնաժողովին՝ նիստերին մասնակցելու և հանձնաժողովի անդամների հարցերին պատասխանելու համար, Սամսոնյանն ասաց, որ հանձնաժողովը իրավասու մարմինների պատասխանատուներին կարող էր կանչել միայն Կառավարության կողմից հանձնաժողովի անդամների ուղարկված գրավոր հարցերի պատասխանները ստանալուց և ուսումնասիրելուց հետո, ինչը տեղի չէր ունեցել։

«Կառավարությունը ձգձգեց տրամադրել մեզ այդ պատասխանները, իսկ հանձնաժողովի աշխատանքը ընդհատվեց ընտրություններով։ Հանձնաժողովի գործունեության կարճ շաբաթների ընթացքում մեր հարցումների միջոցով այսքան բան պարզվեց, բա պատկերացնում եք, որ շարունակվեր հանձնաժողովի աշխատանքները, ինչքան բան կարող էր բացահայտվել։ Հուսամ, չարաշահումների վերաբերյալ ուսումնասիրությունները կամ քննությունը միայն քավության նոխազներով չի սահմանափակվի»,- եզրափակեց Անի Սամսոնյանը։

Ամենից շատ դիտված

19:22 Դիմորդների պակա՞ս, թե՞ սխալ քաղաքականություն. պետությունը օդից վերցրած թվերով է տեղերը բաշխում
09:46 Ռեկորդային հարձակում. ՌԴ-ն 1 ժամում մոտ 40 բալիստիկ հրթիռ է արձակել Կիևի ուղղությամբ
17:00 Թեղուտի գործարքը կարող է փոխել ոչ միայն տնտեսությունը, այլև անվտանգության հաշվեկշիռը
20:22 Հրայր Թովմասյանն ընդդեմ ՀՀ-ի գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
23:40 Նիկոլիզմի բուն էությունն ազատությանը հակոտնյա լինելն է․ Ռուբեն Մելիքյան
19:38 Ռուսաստանի տնտեսությունը մոտավորապես Տեխաս նահանգի չափ է․ ԿՀՎ տնօրեն
09:37 «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ ջրասուզակը գետից դուրս է բերել մեկ մարմին
19:08 Մոսկվայում վարորդներին հորդորել են կենդանիներին և երեխաներին մեքենայում չթողնել
18:27 ՌԴ-ն պատրաստ է աջակցել Բաքվին և Երևանին հումանիտար հարցերի լուծման գործում․ Լավրով
20:40 Պայթյուն և խոշոր հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի էլեկտրաենթակայաններից մեկի մոտ