Երևան +12°
copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 23:02 13-03-2023

Ըմբիշ Կարապետ Մանվելյանը հաղթեց թուրք մրցակցին

Բուխարեստում շարունակվում է ըմբշամարտի մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։

55 կգ քաշային կարգի կիսաեզրափակչում Կարապետ Մանվելյանը 1։1 հաշվով (վերջինը միավոր վաստակելու շնորհիվ) հաղթեց թուրք Էմին Չակիրին։

Այսպիսով, Կարապետը դուրս եկավ եզրափակիչ։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակչում Մանվելյանը 7։1 հաշվով ջախջախել էր ադրբեջանցի մրցակցին, որից հետո վերջինս կեղտոտ արարքի էր դիմել։