Ներքին 3 տարի առաջ - 22:10 13-03-2023

Մենք երբևէ չենք հայտնում, թե ում ու երբ ենք կանչելու հարցաքննության․ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ

«Հակակոռուպցիոն կոմիտեի վերաբերյալ ՀՀ ԱՆ նախկին նախարար Արսեն Թորոսյանի հայտարարություններին առհասարակ չենք պատրաստվում արձագանքել»։ Oragir.News-ի հարցին ի պատասխան այս մասն ասաց ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտոի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

«Եվ առհասարակ, այդ վարույթների վերաբերյալ որևէ այլ անձի կողմից հնչեցված հայտարարություններին արձագանքելու անհրաժեշտություն չենք տեսնում»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից Արսեն Թորոսյանին հարցաքննության չկանչելու փաստին, ասաց․ «Հարցաքննությունների հետ կապված՝ որևէ բան չեմ կարող ասել։ Դա նախաքննության տիրույթում է, նախաքննական գաղտնիք է։ Մենք երբևէ չենք ասում, թե ում ենք պատրաստվում կանչել հարցաքննության կամ թե ինչու չենք կանչել հարցաքննության։ Ոչ միայն այս քրեական գործի հետ կապված, այլև առհասարակ, մենք երբեք չենք մեկնաբանում, թե ում ենք պատրաստվում հրավիրել հարցաքննության»։

Մարինա Օհանջանյանն ասաց, որ հրապարակման ենթակա տեղեկությունը հրապարակվել է պաշտոնական տեղեկատվությամբ, այլ ինֆորմացիա ենթակա չէ հրապարակման։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ

Ձեզ գուցե հետաքրքրի