Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:00 10-03-2023

ՊԵԿ եկամուտների վարչարարությունում քննարկվել են հարկային օրենսդրության փոփոխությունների նախագծեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը: Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, ինչպես նաև հրավիրված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊԵԿ-ից, կոմիտեի նախագահը կարևորել է հասարակական կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը քննարկումներին՝ նպաստելով ՊԵԿ-հանրություն արդյունավետ երկխոսության ապահովմանը:

«Օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերել են կոմիտեի նախաձեռնած՝ հարկային օրենսդրության մի շարք փոփոխություններին։ Մասնավորապես, ներկայացվել են Հարկային օրենսգրքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր: Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորման մեթոդների չարաշահումների իրավակարգավորումներին: Նախատեսվող փոփոխություններով առաջարկվում է նաև հստակեցնել անհուսալի ճանաչված պարտավորությունների դադարեցման հիմքերը, չափագրման հետ կապված գործընթացները: Դիտարկվել են նաև շրջանառության հարկի փաստաթղթավորման հետ կապված կարգավորումները, այդ թվում՝ շրջանառության հարկ վճարողների մոտ ապրանքների ձեռք բերման գործարքների փաստաթղթավորման ճշտության ստուգումներին վերաբերող հարցերը: Իսկ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է պետական բյուջե վճարվող հարկերը, տուրքերը և պարտադիր վճարները սահմանված ժամկետում չվճարելու համար վարչական պատասխանատվություն չկիրառել, ինչպես նաև կարգավորել ընդհանուր վարութային հարցեր»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ հասարակական խորհրդի անդամներին ներկայացվել են նաև 2022 թ․ ապրանքների մատակարարման կամ տեղափոխության գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման համար նախատեսված տուգանքների մասով կատարված օրենսդրական փոփոխությունների արդյունքները: Մասնավորապես, ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների կողմից 2022 թ. հունվարի 1-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել է օպերատիվ-հետախուզական 1117 միջոցառում։ Արդյունքում՝ 934 դեպքով արձանագրվել են առանց համապատասխան ուղեկցող փաստաթղթերի, ՀՀ հարկային օրենսգրքի պահանջների խախտմամբ ապրանքների մատակարարումներ կամ տեղափոխություններ: Անփաստաթուղթ ապրանքների արժեքը կազմել է շուրջ 858 միլիոն դրամ: Տուգանքի գումարը կազմել է շուրջ 631 միլիոն դրամ: Իսկ 183 դեպքով խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ հարկային օրենսգրքի 410-րդ հոդվածի փոփոխությունից հետո, որով խստացվել է առանց փաստաթղթավորման ապրանքները տեղափոխելու կամ մատակարարելու պատասխանատվության չափը, 2022 թ. մայիսի 14-ից 2023 թ. փետրվարի 28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 509 դեպքով արձանագրվել է շուրջ 700 միլիոն դրամի խախտում, տուգանքի գումարը կազմել է շուրջ 400 մլն դրամ: 127 դեպքով խախտումներ չեն հայտնաբերվել: Խորհրդի անդամները վստահություն են հայտնել, որ օրենսդրական խստացումը զսպող գործոն կարող է դառնալ իրավախախտումների դեմ պայքարում:

Նշվում է, որ ՊԵԿ նախագահը կարևորել է տնտեսվարողների հարկային կարգապահության ամրապնդման գործում հասարակության յուրաքանչյուր անդամի դերակատարումը:

«Ի դեպ, հարկ վճարողների թույլ տված խախտումների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությունը կոմիտեն պարբերաբար հրապարակում է ՊԵԿ պաշտոնական կայքում»,- հայտնում են ՀՀ ՊԵԿ-ից՝ հավելելով, որ խորհրդի անդամներն ակտիվ քննարկումներ են ծավալել ներկայացված հարցերի շուրջ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հանդես են եկել կառուցողական առաջարկներով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ ներկայացված դիտարկումների շուրջ քննարկումները շարունակել նաև աշխատանքային ձևաչափով և համատեղ մշակել բարձրացված հարցերի առավել արդյունավետ լուծումները:

Ամենից շատ դիտված

22:41 Փաշինյա՛ն, մենք գալիս ենք քեզ փոխարինելու. «Ուժեղ Հայաստան»
22:48 Այ տղա՛, դու ո՞վ դառար, որ զոհվածի մորը քաշքշես, դու ո՞վ դառար, որ նահատակվածի հորը կալանավորես. Ռուբեն Մխիթարյան
10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
21:47 Ուղերձ՝ մեզ չսիրող մարդկանց. Ավինյանը խորհուրդ է տալիս՝ ում ընտրել
22:15 4 օրից հայ ժողովուրդը կայացնելու է վերջին տասնամյակների կարևոր որոշումներից մեկը, որովհետև երկրի գոյությունն է վտանգված. Սամվել Կարապետյան
23:05 Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան