Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 20:30 10-03-2023

Լաչինի ճանապարհը նախատեսված չէ անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար. Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանին

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջըզադեն արձագանքել է Լաչինի միջանքի վերաբերյալ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հայտարարությանը։ Այս մասին Հաջըզադեն գրառում է կատարել իր թվիթերյան պաշտոնական էջում։

Հաջըզադեն ընդգծել է, որ Լաչին տանող ճանապարհը նախատեսված չէ «անօրինական ռազմական և տնտեսական նպատակների համար»։ Ադրբեջանցի պաշտոնյայի խոսքով՝ «Ադրբեջանը ձեռնարկել է իրենից կախված բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով անարգել տեղաշարժն ապահովելու համար»։

Վերջինս հերթական անգամ պնդել է, թե, իբր, Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել բնականոն երթեւեկության համար։ Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև (նկատի ունի Լաչինի միջանցքում-խմբ) պետք է սահմանային հսկիչ կետ լինի։

«Լաչինի ճանապարհը միշտ բաց է եղել բնականոն երթևեկության համար և նախատեսված չի եղել անօրինական ռազմական ու տնտեսական նպատակների համար։ Ադրբեջանը ձեռնարկում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ ճանապարհով անխոչընդոտ տեղաշարժն ապահովելու համար։ Հայաստանի և Ադրբեջանի միջև անհրաժեշտ է սահմանային անցակետ ունենալ՝ թափանցիկության և անվտանգության համար»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել էր Լաչինի միջանցքի սկզբնամաս։ Լաչինի միջանցքի սկզբնամաս այցի մասին դեսպանը գրառում էր կատարել նաև իր թվիթերյան էջում՝ շեշտելով, որ միջանցքը պետք է անհապաղ բացվի։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում

Ձեզ գուցե հետաքրքրի