Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:30 09-03-2023

Գլաձոր բնակավայրում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում մարտի 10-ի ժամը 11։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Ծառայությունը տեղի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։