Միտք Ներքին 3 տարի առաջ - 12:42 09-03-2023

Նիկոլն ուզում է վերջանականապես «ձեռքերը լվանալ» Արցախից և թողնել Ստեփանակերտը Բաքվի «երախում»․ Արմեն Աշոտյան

Նիկոլը կառավարության այսօրվա նիստի իր ելույթում կրկին սեփական տարերքի մեջ էր, այն է՝ իբրև հակադրությամբ, բայց, այնուհանդերձ, թելել պաշտոնական Բաքվի թելը: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Նա նաև նշել է. «Խոսքն այն մասին է, որ Նիկոլ Փաշինյանը նույնպես Ստեփանակերտի և Բաքվի միջև հումանիտար, կրկնում եմ, Արցախի իշխանությունների կողմից ընդգծվող հումանիտար օրակարգի հանդիպումն ու քննարկումները փորձում է հրամցնել որպես Բաքու-Ստեփանակերտ, այսպես կոչված «երկխոսության ձևաչափ»:

Հիշեցնեմ, որ այդպիսի դիրքորոշում, որ այո, սա Արցախի «հայկական բնակչության» ինտեգրացիայի ձևաչափն է, ունի պաշտոնական Բաքուն:

Եվ դա այն մեխանիզմն է, որով Նիկոլն ուզում է վերջանականապես «ձեռքերը լվանալ» Արցախից և թողնել Ստեփանակերտը Բաքվի «երախում», ինչի ականատեսն ենք մենք լինում:

Այս իշխանությունը փոխանակ Հայաստանի արտաքին քաղաքական ներուժը ցանկության դեպքում ուղղեր, ոչ թե գալչկայի համար հանդիպումներում կամ հեռախոսազրույցներում Լաչինի միջանցքի վերաբացման անհրաժեշտության հետ կապված միջազգային դատարանի որոշումը կյանքի կոչելու դատարկախոսություններին, այլ՝ հստակ ջանքեր գործադրելուն, այդ թվում ՝ նաև աշխարհի գերտերությունների մայրաքաղաքների հետ այդ բանակցությունները վարելու և Բաքվի վրա անհրաժեշտ ճնշումը գեներացնելու համար, իբր թե հակադրություններով սպասարկում է Բաքվի քաղաքական օրակարգը։

Նիկոլ Փաշինյանը մի դեպքում, իբրև թե, Արևմուտքում սիրված գործիչ է, մյուս դեպքում՝ չի կարողանում, կամ չի ուզում տրանսֆորմացնել իր այդ «սերը» հայանպաստ լուծումների մեջ:

Չմոռանանք նաև, որ Մոսկվայի հետ հարաբերությունները հետևողականորեն քայքայման գործընթացի մեջ են:

Փաստացի, Նիկոլն ու Ալիևը շարունակում են չորս ձեռքով խաղալ միևնույն «Ռեքվիեմն» Արցախի ու հայ ժողովրդի համար»:

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան