Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 21:05 08-03-2023

Ովքեր են Կրթության տեսչական մարմնի ղեկավարի նորանշանակ տեղակալները

Երեկ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Նարա Հովհաննիսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Վարչապետի այլ որոշումներով՝ Ռաիսա Գալստյանը և Արսեն Բաղդասարյանը նշանակվել են Կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ:

Արսեն Բաղդասարյանը 2021 թվականից զբաղեցրել է ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետի պաշտոնը, իսկ մինչ այդ երկար տարիներ եղել է նախարարության համակարգում:

Ռաիսա Գալստյանը ծնվել է 1953 թվականի մարտի 25-ին։ 1960-1970 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի թիվ 140 միջնակարգ դպրոցը: 1970-1975 թվականներին սովորել և բարձր առաջադիմությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետը և ստացել մաթեմատիկոսի որակավորում: 1975-1977 թվականներին, Երևանի պետական համալսարանի ուղեգրով, աշխատել է ՍՍՀՄ Կապի կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես ինժեներ-ծրագրավորող: 1977-1992 թվականներին աշխատել է ՀՍՍՀ գյուղատնտեսության նախարարության Հանրապետական հաշվողական կենտրոնում' որպես առաջատար ինժեներ, ծրագրավորող: 1992-2006 թվականներին աշխատել է ՀՀ ԿԳՆ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում. 1992-1994 թվականներին՝ որպես փոխտնօրեն, իսկ 1994-2006 թվականներին՝ որպես կրթահամալիրի գործադիր տնօրեն: Կրթահամալիրի վարժարանում և մանկավարժական ուսումնարանում դասավանդել է «Ինֆորմատիկա» և «Դպրոցավարություն» առարկաները: 2006թ. հոկտեմբերի 2-ից, ժամկետային պայմանագրի համաձայն, իսկ նոյեմբերի 14-ից՝ քաղծառայության մրցույթում հաղթող ճանաչվելուց հետո, նշանակվել և մինչև 2008 թվականի հոկտեմբերի 15-ը աշխատել է որպես ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության հանրակրթության տեսչավորման բաժնի պետ: 2008թ. հոկտեմբերի 15-ին արտամրցութային կարգով նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության պետական տեսչության պետի տեղակալի պաշտոնում, իսկ 2018 թվականից առայսօր՝ ՀՀ կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալն է: Ամուսնացած է, ունի երկու զավակ, չորս թոռ:

Մեր ունեցած տեղեկության համաձայն՝ Ռաիսան Չեխովի դպրոցի տնօրենի պաշտոնի համար պայքարող Տաթևիկ Մելքոնյանի մայրն է։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»
13:26 Կարապետյան-Փաշինյան դիմակայությունն արդեն իսկ ավարտվել է Փաշինյանի անշրջելի պարտությամբ. Տիգրան Դումիկյան