Երևան +15°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:44 08-03-2023

ՀՀ-ից պատվիրակություն կմեկնի Ղազախստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ երեք հոգանոց պատվիրակություն կգործուղվի Ղազախստան՝ կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների ընթացքում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կարճաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով:

Պատվիրակությունը Ղազախստան կմեկնի մարտի 15-22-ը:

Պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկվարի օգնական Աշոտ Առուշանյանը, ԱԳՆ աշխատակազմի մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության աշխատակից Թամարա Հովնանյանը և ԿԸՀ աշխատակազմի արտաքին կապերի վարչության գլխավոր մասնագետ Սեդաննա Մարգարյանը:

Ամենից շատ դիտված