Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:28 07-03-2023

Շոու բիզնեսի որոշ ներկայացուցիչներ մեծ գումարներ են շորթել ծնողներից․ Աշուղ Սահանուշը արել է իր քայլը

«Պայքարը հաղթանակի կեսն է։ Ես իմ էությամբ միշտ եմ եղել պայքարող, և իմ նպատակներին հասնելու համար ունեմ համառ բնավորություն․ չեմ սիրում կոտրվել։ Անգամ կոտրված սրտերի համար փնտրում եմ ելքեր՝ իրենց այդ վիճակից դուրս բերելու։ Ցավի ամպրոպը իմ սրտում էլ ճայթեց․ 44-օրյա պատերազմում հերոսացավ քրոջս մինուճար որդին՝ Ռաֆիկ Այվազյանը, մենք նրան Գոջ էինք անվանում։ Գոջի կորուստը մեծ հարված էր թե՛ ինձ, թե՛ իր ծնողներին և թե՛ հարազատների համար։ Մեկ տարվա մեջ ես կորցրեցի հայրիկիս և ամուսնուս»,- Oragir․News-ի հետ զրույցում պատմեց Աշուղ Սահանուշը։

Քրոջ զավակի կորուստը շատ ծանր ազդեցություն է թողել աշուղի վրա, սակայն նա իր մեջ ուժ է գտել արարելու մի հզոր երգարան, որտեղ 50 հերոսի նվիրված երգեր են ամփոփված։



«Միշտ քրոջս կողքին էի, և իմ խորհուրդներով, և իր վիշտը կիսելով փարատում էի նրան։ Հերոսների մայրերը շփվում էին միմյանց հետ, և ես տեղեկացա, որ հերոսներին հավերժացնելու համար շոու-բիզնեսում կան մարդիկ, ովքեր իրենց կայացած են զգում և մեծ գումարներ են շորթում՝ երգեր գրելու և նվիրելու համար։ Այո', ես տեղյակ եմ, որ գործիքավորումը մեղեդիների էժան չէ, բայց կարելի էր հերոսներին հավերժացնելու համար մատչելի գներով անել։ Ես որոշեցի, որ պետք է երգեր գրեմ և նվիրեմ հերոսների ծնողներին։ Եվ այդ խմբի մեջ հայտարարություն արեցինք՝ ովքեր կցանկանան` երգեր գրեմ հենց իրենց հերոսի համար։ Արձագանքը անմիջապես եղավ։ Սկսվեց նամակների հսկայական տեղատարափ։ Ծնվեցին երգերը՝ կարդալով նրանց կենսագրությունները․ կարծես ամեն օր լինեի պատերազմի դաշտում»,-մանրամասնում է սիրված աշուղը։

Աշուղ Սահանուշը ասում է՝ հերոսը չի մահանում, այլ անմահանում է։ Նրանք հավերժի ճամփորդներն էին։ Երգարանը անվանել է «Անհաս կարոտ»։

«Մարդը պետք է առաջնահերթ հավատք ունենա, իր ամբողջ հոգով սիրի և վստահի Աստծուն, սիրի իր ծնողներին, ապա մոր պես ուժգին սիրով սիրի իր հայրենիքը։ Հայրենասիրությունը դեռ փոքրուց պիտի սերմանվի երեխաների հոգում։ Պատերազմի դաշտում խրոխտ երգերը օգնել են զինվորներին հաղթանակներ ունենալ և առնական պահվածք դրսևորել»,-նշում է։

Երգարանը կունենա շարունակություն․ «Շարունակելու եմ անմահացնել բոլորին՝ անուն առ անուն։ Մենք պարտավոր ենք ճանաչել և հիշել նրանց դեմքերը։ Այս սերնդի տղաները պակաս Անդրանիկներ ու Չաուշներ չէին։ Նրանք եղել են, կան ու ապրելու են մեր բոլորի սրտերում»։

Զրուցեց՝ Լուսին Ղազարյանը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:35 Արսեն Թորոսյանին վագր են նվիրել. Փաշինյանի օրոք պետական թերթերը փակվեցին. Մամուլ