Թուրքիայի ընդդիմությունը հետ է վերցրել Էրդողանին տված նվերը. համաշխարհային մամուլի արձանգանքը՝ Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուին
copy image url

Թուրքիայի ընդդիմությունը հետ է վերցրել Էրդողանին տված նվերը. համաշխարհային մամուլի արձանգանքը՝ Թուրքիայի ընդդիմության միասնական թեկնածուին

Արտաքին 2 տարի առաջ - 20:00 07-03-2023
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի ընդդիմադիր վեց կուսակցությունները նախօրեին նախագահի միասնական թեկնածու են առաջադրել քեմալական Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուին։ Թեմային անդրադարձել են միջազգային մի շարք խոշոր լրատվամիջոցներ, որոնք ներկայացնում ենք ստորև.

Ամերիկյան «Politico» լրատվական կայքը «Թուրքիայի ընդդիմությունը թեկնածու Քըլըչդարօղլուի թիկունքում միավորվել է Էրդողանի դեմ» խորագրով հոդվածում հայտնել է, որ Հանրապետական-ժողովրդական կուսակցության նախագահ Քըլըչդարօղլուն գերադասվեց Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուից, ով ընտրությունների ֆավորիտն էր և ներկայումս հայտնվել է իրավական պայքարում։ Լրատվականը հիշեցրել է, որ Քըլըչդարօղլուն իր նիհար կառուցվածքի և համեստ կեցվածքի շնորհիվ հայտնի է նաև որպես Թուրքիայի Գանդի՝ նշելով, որ կուսակցության վերջին տարիներին արձանագրած հաջողությունները վերագրվում են անձամբ նրան։ Հոդվածի հեղինակն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ վերլուծաբանները կասկածի տակ են դնում Էրդողանի համար իրական վտանգ ներկայացնելու հարցում Քըլըչդարօղլուի կարողությունը, ում իշխանությունը 2003 թվականից ի վեր, երբ նա դարձավ վարչապետ, մեծ մարտահրավերի չի ենթարկվել։ Լրատվականը հավելել է նաև, որ Էրդողանը ներկայումս ավելի խոցելի է թվում, քան երբևէ՝ մատնանշելով երկրում առկա գնաճը և Մարաշի ավերիչ երկրաշարժները։

Ամերիկյան «Bloomberg» լրատվական գործակալությունը «Թուրքիայում կայանալիք ընտրություններում լուռ քաղաքական գործիչը դուրս է եկել Էրդողանի դեմ» վերագրում հոդվածում նշում է, որ ընդդիմությունը ընտրություններից երկու ամիս առաջ Քըլըչդարօղլուի անվան շուրջ համաձայնության է եկել։ Գործակալություն շեշտում է՝ ընդդիմությունը հույս ունի, որ ծանոթ դեմքի միջոցով կարող է առաջնորդել երկրի ամենաերկարակյաց ղեկավարին իր աթոռից հեռացնելու թվացյալ երերուն արշավը։ Լրատվականը հիշեցրել է նաև, որ մեղմախոս չինովնիկ և տնտեսագետ Քըլըչդարօղլուն արդեն 13 տարի է ինչ ղեկավարում է Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը։ Բացի այդ «Bloomberg» հիշեցրել է, թե ինչ զարգացումներ են տեղի ունեցել ուրբաթ օրը ընդդիմադիր Լավ կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեների հայտարարությունից հետո՝ ընդգծելով, որ այդ տարաձայնությունները քիչ էր փլուզեին ընդդիմադիր դաշինքը։

Ավստրիական «ORF» լրատվական կայքը թեմային անդրադարձել է յուրօրինակ վերնագրով՝ «Ընդդիմությունը հետ է վերցրել իր նվերը»։ Հոդվածում նշվել է, որ Թուրքիայում ընդդիմությունը պառակտված էր, ինչի արդյունքում Էրդողանը կարողացավ այդքան երկար ժամանակ մնալ իշխանության ղեկին: Լրատվականն ուշդրություն է հրավիրել այն բանին, որ ուրբաթ օրը ընդդիմադիր դաշինքը կրկին խզվել էր, և մի շարք փորձագետներ խոսում էին Էրդողանին տրված նվերի մասին։ «Երեք օր անց ամեն ինչ այլ կերպ է թվում։ Ընդդիմությունը դեռևս ուզում է միասին լինել»,- ասվում է հոդվածում։

Բրիտանական «BBC» լրատվական գործակալությունը իր լուրս հրապարակել է հետևյալ վերնագրով՝ «Քեմալ Քըլըչդարօղլու. Ընդդիմությունն ընտրություններում Էրդողանի դեմ ընտրեց «Թուրքիայի Գանդիին»։ Լրատվականը հիշեցրել է, որ Թուրքիայի պառակտված ընդդիմադիր կուսակցությունները համախմբվել են՝ Էրդողանի դեմ միասնական թեկնածու ընտրելու համար։ «BBC»-ն հիշեցրել է, որ նախընտրական հարցուները դեմ առ դեմ մրցավազք են ցույց են տալիս։ Անդրադառնալով Էրդղոանին՝ հոդվածի հեղինակն ընդգծել է, որ տնտեսական ճգնաժամը և նախորդ ամիս տեղի ունեցած երկրաշարժերի ժամանակ թույլ տված սխալները նրան կարող են ավելի խոցելի դարձրել, քան նա նախորդ ընտրություններում էր։

Ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը հայտնել է, որ Թուրքական ընդդիմությունը նախագահի պաշտոնում առաջադրել է Աթաթուրքի հիմնած կուսակցության առաջնորդին։ Գործակալությունը շեշտել է, որ ընտրություններում հաջողության պարագայում վեցնյակի հարթակի մյուս կուսակցության առաջնորդները, ինչպես նաև Ստամբուլի և Անկարայի ընդդիմադիր քաղաքապետները կզբաղեցնեն Թուրքիայի փոխնախագահի պաշտոնը։



Ամենից շատ դիտված

15:30 Սամվել Ալեքսանյանի ազգականի ՍՊԸ-ում ոտքը վնասած աշխատակցին տարել են «Աստղիկ» ԲԿ, ապա աշխատավարձից պահել են
17:02 Վթարի է ենթարկվել ԱԺ պատգամավոր Արմեն Ռուստամյանին սպասարկող Toyota Prado-ն․ mediahub.am
15:15 Վարդան Ղուկասյանը կձերբակալվի՞․ «մեր Սարիկ»-ը սպառնում է
13:15 Նոր, հզոր զենք. փակում եք աչքերը, և էսկալացիա ու պատերազմ չեն լինում 
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
17:15 Փնթի որոշում․ պիկ ժամերին տրանսպորտում անհնար է 1 րոպեում QR վավերացնել
12:52 Ավտոբուսի վարորդը ստիպողաբար իջեցրել է ուղևորին՝ կամաց վարելու կոչի համար. Արմենակ Դանիելյան
12:27 Գոռգոռոցներ, լեզվակռիվ՝ Արցախի ներկայացուցչության դիմաց․ ինչ է կատարվում
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է