Երևան +17°
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 10:57 07-03-2023

Կառավարության ավտոբուսը բախվել է ցուցանակին ու բետոնե հատվածին․ բոլոր վիրավորները կառավարության աշխատակազմից են․ shamshyan.com

Shamshyan.com-ի հաղորդմամբ` Երևանում, այսօր՝ մարտի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 08։50-ի սահմաններում Մոնթե Մելքոնյան-Իսակովի պողոտա ճանապարհահատվածում բախվել են BMW մակինիշի ավտոմեքենան և Hyundai մակնիշի ավտոբուսը։

Վթարի հետևանքով 13 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։

Կայքի տեղեկություններով Hyundai ավտոբուսը հաշվառված է ՀՀ կառավարության աշխատակազմի հաշվեկռում, և բոլոր ուղևորները Կառավարության աշխատակազմից են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված