Ներքին 3 տարի առաջ - 22:30 04-03-2023

Երևանի քաղաքապետարանը 400 կգ բարձրացնող վերելակը գնում է 25 000 դոլարով այն կազմակերպությունից, որը 600 կգ բարձրացնող վերելակը վաճառում է 12 500 դոլարով

Օրեր առաջ «Հանրային Ձայն» կուսակցության նախագահ, «Դոգ» մականվամբ հայտնի բլոգեր Վարդան Ղուկասյանն իր ուղիղ եթերներից մեկում անդրադարձել է Երևանի քաղաքապետարանի գնումներին և ասել, որ Երևանի քաղաքապետարանը գնել է 200 վերելակներ:

Բլոգերը կից ներկայացնում է փաստաթղթեր, որում նշված է վերելակների արժեքը.
«Առաջին փաստաթղթում գրված է 106 լիֆտ արժեքը 1մլրդ 60մլն դրամ, երկրորդում գրված է 94 լիֆտ արժեքը՝ 940 մլն դրամ։ Գումարում ենք իրար, կանգնում է մի հատ գեղեցիկ թիվ, և այդ թվով երբ ուզում ենք հասկանալ, թե ինչ արժի մեկ լիֆտի արժեքը, դուրս է գալիս, որ մեկ լիֆտը արժի 10 մլն դրամ, այսինքն՝ 25 000 դոլար, մի հատ լիֆտը՝ 400 կիլոգրամանոց տարա բարձրացնող լիֆտը»,- ասում է բլոգերը։

Ղուկասյանը նշում է, որ քաղաքապետարանը վերելակները որոշել է գնել «ՌԱՖԷԼԳՐԻԳ» փակ բաժնետիրական ընկերությունից, որը հիմնադրվել է 2003թ-ին, որի տնօրենն է Ռաֆայել Գրիգորյանը։
Խոսելով Ռաֆայել Գրիգորյանից՝ բլոգերն ասաց, որ Ռաֆայել Գրիգորյանը 1996-2008 թվականներին եղել է Երևանի Ռելեյի գործարանի տնօրեն։ Օգտվել է այդ պաշտոնից և շատ բաներ Ռելեյի գործարանից տարել է և Սամարայում հիմնել է իր անձնակն Ռելեյի գործարանը, մի մասն էլ հիմնել է Երևանում գործարան։
Վարդանյանը նշեց, որ Տիգրան Ավինյանն այդ գործարանից որոշել է գնել վերելակներ, որոնք արժեն 10 մլն դրամ, այսինքն՝ 25 000 դոլար։

Քանի որ տվյալ թվերը արժանահավատ չեն եղել, բլոգերը որոշել է անձամբ զանգահարել Ռաֆայել Գրիգորյանին, ներկայանալ որպես վերելակ գնող կազմակերպություն՝ բազմաբնակարան շենքի համար։

«12 ու կես հազար դոլարով ենք մենք լիֆտ վաճառում»,- այս մասին Ղուկասյանի հետ զրույցում ասել է Գրիգորյանը, նա նշել է նաև, որ շատ գնելու դեպքում տրամադրում են զեղչ, Գրիգորյանը նշում է, որ տարբեր քաշ բարձրացնող վերելակներ ունեն։

Այս ամենից պարզ է դառնում, որ Երևանի քաղաքապետարանը 400 կգ բարձրացնող վերելակը գնում է 25 000 դոլար այն կազմակերպությունից, որը Վարդան Ղուկասյանին 600 կիլոգրամանոց վերելակը վաճառում է 12500 դոլարով։

Դա 15 վերելակի համար, մեծ թվով վերելակ գնելու դեպքում, բլոգերը նշում է, որ իրեն նույն վերելակը կվաճառեին ավելի էժան՝ 10.000 դոլարով։

Ամենից շատ դիտված

08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
15:01 Ֆրանսիայի վարչապետը մի շարք շրջաններում պարետային ժամ սահմանելու հանձնարարական է տվել
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո