Ներքին 3 տարի առաջ - 10:07 03-03-2023

Ադրբեջանը խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ. Արցախի ՊՆ

Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները մարտի 2-ին և մարտի 2-ի լույս 3-ի գիշերը խախտել են հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ։

Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՊՆ մամուլի ծառայությունից:

Հայկական կողմից տուժածներ չկան։

Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ներկայումս իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է։