Երևան +11°
copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 08:12 03-03-2023

Սերժ Սարգսյանը չի ներում ճամբարափոխ եղած առնետներին․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախօրեին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը թվարկեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանին ու նրա ընտանիքին պատկանող ունեցվածքը՝ ավտոկայանատեղիներ, շենքեր, հողամասեր, կաթսայատներ Տավուշում եւ Երեւանում։

«Պարոն Ղուլարյան, հետխորհրդային Հայաստանում տարբեր պաշտոններ եք զբաղեցրել, այս տարիների ընթացքում ինչպե՞ս եք հասցրել ահռելի ունեցվածք կուտակել… Իմ կարծիքով, սա լավագույն առիթ է, որ գլխավոր դատախազը զբաղվի նաեւ Ձեզանով»,- ասաց նա։

Թովմասյանի գործընկերները մեզ բացատրեցին այս ելույթի ենթատեքստը` բանն այն է, որ Սերժ Սարգսյանը չի ներում ճամբարափոխ եղած առնետներին եւ որոշել է հատ-հատ պատժել նրանց, իսկ Տավուշի նախկին մարզպետ Արմեն Ղուլարյանը դավաճանների ցանկում առաջիններից է` նա հեղափոխությունից հետո լքեց նավը եւ չլինելով մեծ արժանիքներ ունեցող պաշտոնյա, տեղավորվեց Նիկոլ Փաշինյանի թեւի տակ։

Նա 1999-2014 թթ․ եղել է Տավուշի մարզպետ, 2014-2016 թթ․՝ քաղշինփոխնախարար, ապա՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2018-ի հոկտեմբերին ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել եւ ճամբարափոխ եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

09:31 Գյումրիում տան հրդեհից հետո ննջասենյակում հայտնաբերվել են 3 և 5 տարեկան երեխաների՝ այրվածքներով ու ծխահարված մարմինները․ shamshyan.com
07:52 Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. Փաստ
12:34 Ադրբեջանը քանդել է օկուպացված Ստեփանակերտի հերոսների պանթեnնը
13:46 Նման ամպրոպ Երևանում ես դեռ չէի տեսել. Սուրենյան
10:00 ՀԽՍՀ սահմանները վերարտադրող ՔՊ-ն հակահայ ծրագրի ջատագո՞վն է
14:00 Գիտական ֆանտաստիկա․ Փաշինյանի համոզմամբ՝ ՀՀ-ից արտագաղթն «ուրիշ պատճառներ» ունի
13:10 Տավուշում իմ սարքած դիրքերն են քանդում ու հանձնում․ մեծ ցավ եմ ապրում․ Լևոն Երանոսյան․ Հրապարակ
20:54 Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ երթի շարքերը ստվարանում են. ՈւՂԻՂ
09:52 ՊՆ-ից վստահեցնում են՝ Ադրբեջանի ԶՈՒ-ն Տավուշի ուղղությամբ կրակ չի բացել հայկական դիրքերի ուղղությամբ
15:28 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հայտարարությունը՝ Կիրանցից