Արտաքին 3 տարի առաջ - 22:30 01-03-2023

Թուրք փորձագետի կարծիքով՝ Էրդողանը նախագահական ընտրություններում հաղթելու փոքր շանսեր ունի, սակայն նրա համար չափազանց դժվար կլինի մեծամասնություն ստանալ խորհրդարանում

Թուրքիայում գործող «Կոնդա» հետազոտական ինստիտուտի նախկին ղեկավար Բեքիր Աղըրդըրը կարծում է, որ գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջիկա նախագահական ընտրություններում հաղթելու դեռևս փոքր շանսեր ունի։ Այս մասին տեղեկացնում է Gercek News լրատվականը։

Աղըրդըրն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Էրդողանը դեռևս, թեկուզ նվազագույն հաշվով, այնուամենայնիվ կարող է հաղթել նախագահական ընտրություններում, սակայն նրա գլխավորած Արդարություն և զարգացում կուսակցության համար չափազանց դժվար կլինի մեծամասնություն ստանալ Թուրքիայի խորհրդարանում։

Հետազոտողն ընդգծել է, որ ընտրությունների արդյունքի տեսանկյունից վճռորոշ կլինի ընդդիմության դիրքորոշումը և վերջինիս ճանապարհային քարտեզը։ «Ճիշտ չի լինի կարծել, որ երկրաշարժը չի ազդի քաղաքական որոշումների վրա: Ընտրությունների արդյունքի համար որոշիչ կլինի ընդդիմության դիրքորոշումը և նրա ճանապարհային քարտեզը»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ Էրդողանն այսօր հայտարարել է, որ երկրում համապետական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին, ինչպես նա ցանկանում էր ավելի վաղ։

Թուրքիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո Էրդողանի վարկանիշը որոշակիորեն նվազել է, իսկ մինչև այդ նրա ժողովրդականությունը թուլացել էր վերջին տարիներին աճող գնաճի և լիրայի անկման պատճառով, որը զգալիորեն ազդում էր բնակչության կենսամակարդակի վրա։

Աղըրդըրը նշում է, որ եթե հանրության շրջանում տարածվի այն մտավախությունը, որ իշխանության փոփոխությունը կարող է վտանգել գոյատևումը, ինչը կհանգեցնի անվտանգության վրա հիմնված որոշումների, հավանականություն կա, որ մարդիկ ձգտեն դեպի այն դաշինքը, որը նրանք կարծում են, որ ներկայացնում է պետությունը:

«Ընդդիմության համար կարող է թերություն լինել միայն մարդկանց վրա հիմնված դիսկուրս ունենալը։ Ընդդիմությունը պետք է խոստանա ավելի մեծ տեսլական և փոփոխություն. Հետհամաճարակային խնդիրները, Թուրքիայի տնտեսական ճգնաժամը, աշխարհում առկա պատերազմներն ու ճգնաժամերը շարունակվում են, դրան գումարած երկրաշարժի աղետը։ Այս խառնաշփոթից ապահով դուրս գալու համար մեզ ավելի մեծ պատմություն և տեսլական է պետք: Բայց ցավոք, ընդդիմությունն այս պատկերը դեռևս չի ապահովել»,- եզրափակել է նա։

Ամենից շատ դիտված

14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
00:07 ԵՄ-ն արգելել է ոչնչացնել չվաճառված հագուստներն և կոշիկները
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
00:15 Իսպանիա -Արգենտինա․ 1-ին խաղակեսն ավարտվեց 0-0
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին